Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսով վարակված երկու աշխատակից կա:
Հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այս պահի դրույթամբ երկու հոգի ունենք վարակված, որոնք մեկուսացված են: Փոքր թիվ ունենք աշխատակիցների, որոնք ինքնամեկուսացված են, որովհետև շփումներ են ունեցել վարակվածների հետ»,- ասաց Մնացականյանը: