ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը։
«Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների և այլ անձանց գործողությունները և քաղաքականությունը շարունակում են արտակարգ և ծայրահեղ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», - նշվել է փաստաթղթում:
Ինչպես նշվել է, նրանք նաև «խաթարում են Բելառուսի ժողովրդավարական գործընթացներն ու հաստատությունները»:
Փետրվարին ԵՄ-ն երկարաձգել է Մինսկի դեմ սահմանափակող միջոցները: Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հիասթափված է այս որոշումից: