f

Անկախ

Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 29 մեղադրյալ` «Հյուսիս-հարավ»-ին առնչվող քրգործով. միջանկյալ ամփոփում


Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերական հանրային իրազեկման կարեւորությունը՝ տեղեկացնում ենք հետեւյալի մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են հետեւյալը. «Ինչպես արդեն նշել ենք, քրեական գործով առկա տվյալներն առերեւույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար եւ ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի եւ բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ու անհիմն փոփոխություններ կատարելու արդյունքում նախատեսված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության եւ պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթեւեկության ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ եւ արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը եւ այլն:

Աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով մի քանի ուղղություններով (Ծրագրի համար պատասխանատու պաշտոնատար անձանց, Ծրագրում ընդգրկված արտասահմանյան կապալառու ու տեղական ենթակապալառու կազմակերպությունների հանցավոր չարաշահումների, դրանցում ներգրավված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանցավոր գործունեության) բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:

Քննության ներկա պահին արդեն իսկ քրեական հետապնդում է հարուցվել 29 անձանց նկատմամբ, որոնցից չորսը գործող եւ նախկին պաշտոնատար անձինք են, իսկ մյուսները՝ ծրագրում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ:

Անդրադառնալով հատկապես տարբեր դրվագներով կապալառու եւ ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից հարկման հիմք հանդիսացող առերեւույթ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաեւ փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ քննության ուղղությանը, նշենք, որ քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 4.211.416.057 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս:

Այսպես. «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում եւ բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարակական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների եւ նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց միջեւ՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առանց ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր կնքելու, վճարային փաստաթղթեր ներկայացնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու վերաբերյալ: Վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչեւ 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ: Նախապես մշակված հանցավոր սխեմայի իրագործմամբ «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ն, ընկերության երկու աշխատակիցների ներգրավմամբ հիմնադրել են երկու ՍՊ ընկերություններ՝ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի: Ընկերության գլխավոր հաշվապահ Ս.Մ-ն գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ՝ ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերությունից ստացված դրամական միջոցները նշված երկու ՍՊ ընկերություներին փոխանցելու, «Սթոնս» ՍՊ ընկերությունում դիվիդենտ-շահաբաժին ձեւակերպելու միջոցով կանխիկացրել է ստացված գումարի մի մասը եւ այն առձեռն փոխանցել է Ս.Ա-ին: Առանց պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցելու, «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին է ներկայացվել 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվներ, որոնք ընդունվել են ընկերության տնօրենի եւ հաշվապահի կողմից եւ առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 եւ 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում եւ ԱԱՀ-ի հաշվարկներում:

Միայն նկարագրված առերեւույթ ապօրինի գործարքների արդյունքում, քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 2.729.457.229 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Ս.Ա-ին, վերջինիս հետ հանցակցած չորս աշխատակիցներին, Չինական կապալառու կազմակերպության երեք աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության եւ փողերի լվացման համար:

Ս.Ա-ի նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորումը եւ նույն որոշմամբ այն փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

«Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ի ներկայացուցչի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ ՀՀ դրամ՝ որպես վնասի վերականգման երաշխիք:

Գործով նախաքննությունը շարունակվում է, պարբերաբար տեղեկություն կտրամադրվի քննության բոլոր ուղղություններով ընթացքի ու արդյունքների վերաբերյալ:

Գլխավոր դատախազություն Հյուսիս-հարավ ճանապարհ

Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Ավելին
Ավելին