f

Անկախ

Նիկոլի քաղաքական գենետիկայի հետքերով


Շնաբարո դուրսպրծուկ, կորոնավիրուս, բացիլ, նաև՝ ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու պատմական աղբանոցի զանգված... Ահա Նիկոլի՝ (այո՛, իր պահվածքով պարտադրեց հետայսու որդեգրել այս դիմելաձևը) ընդդիմության հասցեին «շռայլած» բառամթերքի ոչ ամբողջական բառարանը... Ի՞նչ ասես... Ընդամենը՝ փողոցում անբարոյականությամբ զբաղվող՝ անհայտ սեռի պացիենտի պահվածք...

Աժ-ում ընդդիմության նկատմամբ Նիկոլը շատ ավելի անողոք ու կերպավորված իրեն դրսևորեց։ Խորհրդարանական ընդդիմության հետ հաղորդացման հիմնական տարբերակ Նիկոլն ընտրեց իր իսկ կողմից խորհրդարանում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ նշանակվածի չափալախը, կամ, նվազագույնը, նրա միջոցով իրեն քննադատող ընդդիմության գլուխը ցխելու կամ վիզը կտրելու սպառնալիքը...

Վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները Նիկոլի հրահանգով մեկ բերան դարձած, ընդդիմությանը մեղադրում են դավաճանության մեջ։ Թե բա՝ պետությունը ծանր վիճակում է, կորոնավիրուսը մեզ տանում է դժողք, իսկ ընդդիմությունը իշխանափոխություն է պահանջում... Հիշեցի 96-ի նախագահական ընտրություններից հետո օրվա իշխանությունների նույն անբարո երեսպաշտական կեցվածքը... Հիշեցնեմ՝ Գագիկ Ջահանգիրյանի սցենարով և խորհրդարանում վիզը կտրող տեսակի ձեռամբ, լկտիաբար կեղծելով ընտրությունները, 27-30 տոկոս ձայներ հավաքած թեկնածուին կարգեցին ՀՀ նախագահ։

Հասարակության ընդվզումը համակարգող ընդդիմության ներկայացուցիչներիս հենց Աժ դահլիճում, մահապատժի հոդվածներով, ձեռբակալեցին և տեղափոխեցին ԱԱԾ-ի նկուղներ։ Ընդդիմության հասցեին հնչում էին գրեթե նույն՝ ժողովրդի էմոցիան գողացող մեղադրանքներ, ինչին ականատես ենք նաև այսօր։ Եվ եթե դրան ավելացնենք, որ թե՛ 96-ին և թե այս օրերին այդ երեսպաշտության հեղինակը նույն մարդ է՝ Լ. Տեր-Պետրոսյանը, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի։

Իսկապես՝ քաղաքական գենետիկան լուրջ և խորքային գիտություն է...

Հարգելի՛ քաղաքացի, Նիկոլի իշխանության ամեն օրը վտանգում է մեր այսօրը, վարկաբեկում է մեր երեկը, անորոշության է մատնում մեր վաղը։ Նա ինքնակամ չի գնա՝ վերջին կադրային հիստերիկ փոփոխությունները դա են վկայում։ Նրան պետք է հեռացնել։ Եվ միասին պետք է դա իրականացնենք։

Ռուբեն Հակոբյան Կարծիք ՖԲ Գրառում Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ուզում եմ հավատալ, որ այդ տեսակի փոխարեն իշխանափոխությունը, ինչն օրվա հրամայականն է, կիրականացնեն պրոֆեսիոնալներ
Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան
Արտակարգ դեպք Երեւանում. քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում կոտրել է քաղաքապետարանի պատուհանները
Ավելին
Ավելին