f

Անկախ

Այս օրերին կորոնավիրուսից մահացած Սևան Դավթյանը գիտական նոր ուղղության, տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ է


 Սույն թվականի հունիսի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից  հեռացավ միջազգային ճանաչում ունեցող գիտնական,  վաստակաշատ մանկավարժ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀԱՊՀ «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սևան Պարույրի Դավթյանը: 

Սևան Դավթյանը մեծ ներդրում է ունեցել պոլիմերային քիմիայում նոր ուղղությունների ստեղծման և զարգացման գործում: Հիմնադրել է գիտական նոր ուղղություն` «Պոլիմերացում ոչ իզոթերմ՝ ադիաբատ և ֆրոնտալ պայմաններում», որի հիման վրա իրականացվել են պոլիմերների և պոլիմերային կոմպոզիտների ստացման բարձր արտադրողականությամբ, էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներ: Նա գիտական հետազոտություններ է իրականացրել պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման, պոլիմերային նանոտեխնոլոգիաների, գերհաղորդիչ պոլիմեր-կերամիկական նանոկոմպոզիտների սինթեզ և հատկությունների ուսումնասիրություն, հիդրոգելերի սինթեզ ֆրոնտալ պայմաններում, պոլիմերային գրադիենտային նյութերի սինթեզ բնագավառներում:

Սևան Դավթյանն ավելի քան 4 մենագրության, 3 ուսումնական ձեռնարկի, շուրջ 430 գիտական աշխատության հեղինակ է, որոնց մեծ մասը տպագրված է արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Նա հեղինակ է 30-ից ավելի արտոնագրի, 15 գլուխ գիտական նյութերի:

Սևան Դավթյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 22-ին՝ Ախալքալաքում: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև 1968թ.՝ Մոսկվայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1970թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1979թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի   ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել Քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1988թ.  ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2006թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր:

Սևան Դավթյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1986թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում՝ որպես «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» լաբորատորիայի վարիչ: 1990-1994թթ. աշխատել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես «Էլեկտրաքիմիա և ֆիզիկական քիմիա» ամբիոնի վարիչ, 1994-2003թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, 2003-2006թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 2006-2017թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն» ֆակուլտետի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի վարիչ: 2018թ-ից եղել է ՀԱՊՀ-ի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, որի գիտական ուղղությունն է պոլիմերացման պրոցեսների ջերմային ռեժիմների ուսումնասիրությունը, պոլիմերային կոմպոզիտային նյութերի և նանոկոմպոզիտների սինթեզը և հատկությունների հետազոտումը, պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորումը և այլն:

Սևան Դավթյանը 2008թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի կոչման: 2013թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  ոսկե հուշամեդալի: 2015թ.  արժանացել է   ՀՀ Նախագահի մրցանակի` С. П. Давтян, А. О. Тоноян. // Теория и практика адиабатической и фронтальной полимеризации.  Palmarium Academic Publishing, 2014, 660 стр. մենագրության համար: 2016թ., 2018թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից արժանացել է «Արդյունավետ գիտաշխատող» պարգևի: 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին բաժանմունքը սգում է Սևան Դավթյանի կորուստը: Անվանի  գիտնականի և հայրենասեր քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում

Հայաստան ՀՀ ԳԱԱ Սևան Դավթյան

Այլ հոդվածներ հեղինակից

Բժիշկ  Մյասնիկովն՝  ապուրների վտանգավորության մասին
ԱՄՆ-ում ուղեւորը փորձել է թռիչքի  ժամանակ դուրս  նետվել  ինքնաթիռից
COVID-19-ի  համաճարակը հաղթահարելու համար պատվաստանյութերի 1 միլիարդ չափաբաժինն  անբավարար է․ Գուտերեշ
Դեսպանության հյուպատոսական բաժինը քաղաքացիներին կընդունի սովորական ռեժիմով․ ՌԴ-ում ՀՀ Դեսպանություն
ԱՄՆ-ն կավելացնի միջուկային զենքով ավիաբազաների թիվը
Հունիսի 14-ին արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա
Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Opel Combօ-ն, Ford Transit-ն ու ЗИЛ վերամբարձ կռունկը, կան վիրավորներ
Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Վանաձորում. ուղիղ
Հնդկաստանում  մեկ  օրում  ավելի քան 4 հազար մարդ  կորոնավիրուսի  զոհ է դարձել  
Դրամաշնորհ ստացած մշակութային նախագծերի մեծ մասը կանցկացվի Հայաստանի սահմանամերձ համայնքներում
Տեխասում փոխհրաձգության արդյունքում 12 մարդ է վիրավորվել
Պայքարել և ոտքի կանգնել. «5165» շարժման ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ
Իրանում սկսել  են COVID-19- ի դեմ ազգային դեղամիջոցով պատվաստումներ իրականացնել
«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները
ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում
Թուրք զինվորականների ներկայությունը Ադրբեջանի ԶՈւ–ում վաղուց փաստ է, իսկ թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում․ ՊՆ
Այս իշխանությունը պողպատյա մանդատը չի ուզում թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար․ Իշխան Սաղաթելյան
Չենք կարող ձեզ սարեր խոստանալ, չենք կարող ասել, թե ձեր վարկերը կփակենք, արագաչափերը կվերացնենք․ Արա Զոհրաբյան
Այս իշխող թիմը վաղուց արդեն հասկացել է, որ այլևս չի կարողանալու պահել իշխանությունը, այդ պատճառով գնում է ցանկացած ստոր քայլի․ թույլ չենք տալու․ Վահե Հակոբյան
Կաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել է
Մեր ռուս գործընկերները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել. Փաշինյան
Հոգևորականի կոռումպացվածը ո՞րն է, hոգևորականները չունե՛ն պետական լծակներ. Ռուբեն Մելիքյան
Հարմարեցված բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել ոսկյա զարդեր. 21-ամյա երիտասարդն արդեն խոստովանել է
Հունիսի 20-ին գնացեք ընտրատեղամաս եւ ցույց տվեք, թե ով է ժեխը. Նիկոլ Փաշինյան
Ավելին
Ավելին