Քաբուլի արևմտյան Շեր Շահ Սուրի մզկիթում պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում նաև իմամը: Վիրավորվել է ևս վեց մարդ:
Ըստ հեռուստաալիքի, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել: