Միացյալ Նահանգներին Խորհրդային Միության փլուզումից 30 տարի անց նման ճակատագիր է սպասվվում: Նման կարծիք Le Figaro պարբերականում հայտնել է ֆրանսիացի լրագրող Նիկոլյա Բավրեն։ Գրում է Gazeta.ru-ն։
«Զայրույթը պատռում է Միացյալ Նահանգներին և ոչնչացնում նրանց առաջնորդությունը», - նշված է հոդվածում:
Այս պահին Միացյալ Նահանգում միանգամից չորս ճգնաժամ է նկատվում՝ կորոնավիրուսը, որի հետևանքով զոհվել է 110 հազար մարդ և 45 միլիոն մարդու հասնող գործազրկության աճը, ՀՆԱ-ի հավանական անկումը 6,5% -ով, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունն և դրան հաջորդած անկարգությունները։ Նախագահ Դոնալդ Թրամփը և նրա պոպուլիզմը: Լրագրողի կարծիքով ՝ Թրամփը առաջնորդվում է «ինքնասպան» քաղաքականությամբ՝ երկիրը ընկղմելով քաղաքացիական պատերազմի մեջ:
Բավրեն շեշտում է, որ Սպիտակ տան ղեկավարը ոչնչացնում է զսպումների և հակակշիռների գոյություն ունեցող համակարգը՝ ինչ-որ բան անելիս շրջանցելով Կոնգրեսին կամ ճնշում գործադրելով արդարադատության և բանակի վրա:
«ԽՍՀՄ փլուզումից ընդամենը երեսունից մի փոքր ավել տարի անց Միացյալ Նահանգները նույնպես կարող է փլուզվել», - եզրափակել է Բավրեն: