f

Անկախ

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց


Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց, քանի որ այս պահին ընթանում են համալիր միջոցառումներ՝ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման և կենսապաշարի օգտագործման կանոնակարգման վերաբերյալ։

 

Հորդորում ենք ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։

Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք չգնել ձկնագողերի կողմից վաճառվող մանրաձուկը՝ միջնորդավորված կերպով չխթանել մանրաձկան որսին։ Ձկան ապօրինի որսը լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։

 

Տեղեկացնում ենք նաև, որ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի՝ 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի՝ 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ:
Այդ աշխատանքները նպատակ ունեն բարելավել Սևանա լճի ավազանի էկոլոգիական վիճակը, ապահովել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի բնական վերարտադրությունը։
 

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում խնայողաբար մոտենալ լճի ձկնապաշարներին, հատկապես համավարակի այս օրհասական շրջանում, երբ առանձնակի կարևոր էերկրի պարենային ռազմավարական պաշար հանդիսացող օբյեկտների՝ տվյալ դեպքում Սևանա լճի ձկնապաշարի խնայողաբար օգտագործումը։
Այս պահին նախարարության կողմից շրջանառվում է օրենսդրական նախագիծ, որի ընդունման դեպքում կսահմանվեն Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները ևարդյունագործական որսի որակի բնութագրերը, համաձայն ինչի կկիրառվեն բազմաթիվ սահմանափակումներ ձկնագողության դեպքերը նվազագույնի հասցնելու և լճի կենսաբազմազանությունը վերականգնելու ուղղությամբ։

Այդ նպատակով սահմանվել են.
1. արդյունագործական որսի ենթական տեսակը,
2. օգտագործման ենթակա չափաքանակը,
3. ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ)
4. ձկնորսական լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը, թվով 17 տեղամաս,
5. ձկների ձվադրման ժամանակահատվածը,
6. որսը օրվա ցերեկային ժամերին կազմակերպելու պահանջ և այլն։

Պահպանենք Սևանը՝ այն գալիք սերունդների փոխանցելու գաղափարով, փրկենք լճի կենսաբազմազանությունը, զերծ պահենք բնության բացառիկ նմուշը ոչնչացումից՝ միասի՛ն

Սևանա լիճ Շրջակա միջավայրի նախարարություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին