Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, COVID-19 կորոնավիրուսով է վարակվել և ամբուլատոր բուժում է ստանում։ Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնում է «112 Украина» հեռուստաալիքը ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Զելենսկայան իրեն լավ է զգում և COVID-19-ի ախտանշաններ չունի:
Նա մեկուսացած է ընտանիքի մյուս անդամներից: Կատարվում է համաճարակաբանական հետազոտություն:
Ուկրաինայի մամուլի ծառայությունից հավելել են նաև, որ Զելենսկու և նրանց երեխաների թեստի արդյունքները բացասական են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 683 նոր դեպք: