f

Անկախ

Ինչպես 4-ամյա փոքրիկը հաղթահարեց կավասակին․ ի՞նչ է պատմում մայրը


«Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն»,-այս մասին հունիսի 3-ին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այս հայտարարությունից հետո համացանցը ողողվեց կավասակիի մասին տեղեկություններով, հազվադեպ ու անսովոր մի հիվանդության, որը գրանցվում է մեծամասամբ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում՝ ախտահարելով ու բորբոքելով երեխայի արյունատար անոթները, առաջացնելով սիրտ-անոթային հիվանդություններ։

Բարեբախտաբար 4-ամյա տղան գրեթե ապաքինվել է և մնացած բուժումը շարունակում է տանը։ Բայց այն, ինչի միջով անցել են երեխան ու հարազատները, դեռ երկար կհիշեն։

«Ապրիլի 28-ին կորոնավիրուսի կասկածանքով մեզ ամբողջ ընտանիքով մեկուսացրեցին Ծաղկաձորում։ Մայիսի 7-ին թեստավորեցին, պատասխանները դրական էր։  Ջերմություն և այլ ախտանիշներ չունեինք, միայն համի ու հոտի կորուստ»,-պատմում է երեխայի մայրը։

Մայիսի 16-ին ընտանիքը կրկնակի թեստավորվում է և բացասական պատասխաններ ստանալով՝ գնում տուն։ Սակայն տանը 4-ամյա երեխան սկսում է ջերմել։

«Ջերմությունը մինչև 39,5 էր բարձրանում։ Անգամ պարացետամոլը չէր իջեցնում։ Երբ հաջորդ օրն էլ ջերմությունը ոչ մի կերպ չիջավ, երեխային տարանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։

Ջերմող բոլոր երեխաներին հիվանդանոցում նախ մեկուսացնում էին, որպեսզի թեստավորեին և նոր որոշեին, թե հետագա բուժումը որտեղ պետք է շարունակի։ 4-ամյա փոքրիկին էլ են մեկուսացնում և սկսում են ջերմիջեցնողներ տալ, ներերակային կաթիլային ներարկումներ անել, բայց ջերմությունը ոչ մի կերպ չէր նահանջում։

«Երրորդ օրը երեխային «կատե» արեցին, ասեցին, որ թոքերի վրա ցանցաթաղանթ կա ձևավորված, որը բորբոքային պրոցես է, բայց թոքաբորբ չկա»։

Երեխան ժամ առ ժամ ավելի ու ավելի էր վատանում, թուլանում ու անշարժունակ էր դառնում։

«Անգամ շնչահեղձություն սկսվեց։ Սկսեցին թթվածնային ապարատ միացնել։ Ես պնդում էի, որ երեխային վերակենդանացման բաժանմունք տեղափոխեն, որովհետև մեկուսարանում որևէ լուրջ բուժում չէր ստանում։ Տեսնում էի, թե ոնց է իմ աչքի առաջ երեխաս ձեռքից գնում»,-պատմում է մայրը։

Երեխան կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, բայց նրան չէին տեղափոխում վերակենդանացման բաժանմունք, մինչև չթեստավորեին և կորոնավիրուսը չհերքվեր։

«Ամսի 22-ին աղմուկ բարձրացնելուց, ահազանգելուց հետո հազիվ եկան, երեխային թեստավորեցին։ Մեզ համար ամեն ժամը, ամեն մի րոպեն կարևոր էր։ Հերիք չէր թեստավորումն արագ չէին արել, հիմա էլ թեստի պատասխանն արագ չէր գալիս։ Երեխան ամեն օր ավելի ու ավելի էր վատանում, արդեն վիզը չէր կարողանում պահել։ Երբ գրկում էի, սուր ցավեր էր զգում, ամբողջ հոդերը, փորը ցավում էին։ Սպիտակուցներն ահավոր պակասել էին, հեմոգլոբինն իջնում էր։ Հետո երեխայի ձախ աչքն ամբողջությամբ ուռեց ու փակվեց, որից հետո՝ թուշը, ոտքի թաթիկներն այտուցվեցին։ Սկսեցին աչքերը կարմրել, մարմնի տարբեր մասեր ցանավորվեցին։ Բժիշկները մտածում էին՝ ալերգիկ երևույթ է»։

Բուժհաստատությունում նույնիսկ մինինգիտ են կասկածում, բայց հետազոտությունը մինինգիտը հերքում է։

Թեստավորումից հետո երրորդ օրը, ի վերջո, պատասխանը գալիս է՝ բացասական, և երեխային շտապ տեղափոխում են նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ 

Հետաքրքիրն այն է, որ այդ ողջ ընթացքում մեկ անգամ է միայն բժշկի մոտ կասկած առաջանում, որ միգուցե երեխայի մոտ կավասակի հիվանդությունն է։ Բայց այդ վարկածին ընթացք չեն տալիս, քանի որ հիվանդության ոչ բոլոր ախտանիշներն էին առկա։ Ընդհանուր առմամբ բոլոր խնդիրները կապվում էին կորոնավիրուսի հետևանքների հետ։

«Չեք պատկերացնի, թե երեխան ինչ վիճակում էր։ Փաստորեն, ամսի 23-ից սկսած թթվածնի ապարատի տակ էր, արդեն կես մարդ էր դարձել, աչքերը բացում էր, ուզում էր մի բան ասել, չէր կարողանում»։

Վերակենդանացման բաժանմունքում երեխային նորից թթվածնի սարք է միացվում, իսկ հետազոտությունները լրացուցիչ խնդիրներ են ի հայտ բերում՝ որովայնի մեջ հեղուկ, սրտի ու սրտանոթների հետ կապված խնդիրներ։  Հետո երեխայի կղանքը դառնում է սև, ձթանման։ Երեխային նորից հետազոտում են, 12-մատնյա աղիքի վրա երկու խոց են հայտնաբերում։ Տեղափոխում են գաստրոէնդոսկոպիայի բաժանմունք։  

«Երբ երեխային տեղափոխեցինք նոր բաժանմունք, թթվածինն արդեն աստիճանաբար կարգավորվում էր, այտուցները համեմատաբար իջել էին։ Երեխան սկսել էր շարժվել, դրական դինամիկա կար, բայց հիմա էլ՝ խոցը»։

Արյան հերթական հետազոտությունն անելուց հետո բժիշկների խումբը ծնողներին կանչում է ու հայտնում, որ երեխայի մոտ թրոմբոցիտների քանակի կտրուկ ավելացում կա, և իրենք եկել են այն համոզման, որ երեխայի մոտ կավասակի է։ Առաջարկում են երեխային տեղափոխել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ նախկինում այդ հիվանդությամբ երեխաներ են բուժել։

«Բայց մեր երեխան առաջինն էր, որի մոտ կավասակին առաջացել էր քովիդի հետևանքով,-ասում է մայրը ու նկատում, որ փաստորեն, հիվանդանոց ընդունվելուց 13 օր անց միայն բժիշկները կարողացան բացահայտել երեխայի իրական հիվանդությունը, մինչդեռ հիվանդության ամենածանր փուլը հենց առաջին տասը օրերն են, որի ժամանակ երեխան չէր ստացել համապատասխան բուժում։

«Արաբկիրում» երեխան կավասակի հիվանդության համար նախատեսված թանկարժեք դեղամիջոցով բուժում է ստանում, որը տրամադրում է պետությունը։

Դեղամիջոցը ստանալուց 3-4 օր անց, երբ երեխային հետազոտում են, սրտի հետ կապված խնդիրներն արդեն անհետացել էին, փորի հեղուկը՝ նույնպես։ Երեխան աշխուժացել էր, ախորժակը՝ բացվել։

«Մի քանի օր առաջ մեզ դուրս գրեցին հիվանդանոցից, բայց դեռևս բժիշկների հսկողության տակ ենք, 12-մատնյա աղիքի բուժումը դեռ շարունակվում է։ Մոտ մեկ ամիս պետք է բուժվի, որից հետո նորից կհետազոտվի։ Հույս ունենք, որ ամեն ինչ անցած կլինի, հետևանքներ չեն մնա»։

Ընտանիքը, որն անցել է այս սարսափելի օրերի միջով, փորձում է վերականգնել բնականոն կյանքը։ Երեխայի ծնողները շնորհակալություն  հայտնում բոլոր բժիշկներին, հատկապես «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանին, «Արաբկիր» կենտրոնի տնօրենի տեղակալ Սերգեյ Բաբլոյանին երեխայի տեղափոխումը շտապ կազմակերպելու և բուժման ընթացքն անհատական հսկողության տակ պահելու համար։ Երեխայի մայրն ասում է, որ բոլոր բժիշկներն էլ սրտացավ են եղել և չնայած բավականին ուշ են հայտնաբերել երեխայի հիվանդությունը, հատկապես սկզբնական շրջանում եղել են սխալներ ու բացթողումներ, ամեն դեպքում արել են ամեն ինչ հասկանալու համար, թե ինչ է կատարվում երեխայի հետ։

Միայն մի միջադեպ կա, որը ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ ու հասկանալ․

«Երբ տեղափոխվեցինք «Արաբկիր», հանկարծ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում երեխայի մասին հաղորդագրություն հրապարակվեց, որտեղ բացահայտ կեղծ տեղեկություն կար,-պատմում է մայրը,-գրված էր, թե իբր մենք հիվանդանոց ընդունվելուց հետո չորրորդ օրը երեխային տարել ենք տուն ու հետո երեխայի վիճակը վատացել է,  նորից հետ ենք բերել, և երեխան ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։ Ես չգիտեմ, թե ինչ նպատակով էր այս կեղծ տեղեկությունը գրվել, որը տարածվեց նաև շատ լրատվամիջոցներով, այդ թվում և հեռուստատեսությամբ, բայց ուզում եմ ևս մեկ անգամ ասել՝ հիվանդանոց ընդունվելուց հետո մենք ոչ մի օր, ոչ մի րոպե հիվանդանոցից դուրս չենք եկել, չէինք էլ կարող դուրս գալ, քանի որ երեխան գտնվում էր թթվածնի ապարատի տակ։ Միգուցե դա բուժհաստատության ինքնապաշտպանական ռեակցիան էր, որովհետև ամեն դեպքում իրենք իրենց սխալներն էին ունեցել երեխայի բուժման ընթացքում։ Պատկերացնու՞մ եք մեր հոգեկան վիճակները և այդ տհաճ միջադեպը, որը մեզ հավելյալ սթրես էր պատճառում։ Ամեն դեպքում մենք որոշեցինք թերթել այդ էջը ու առաջ գնալ։ Ու հիմա նորից կրկնում եմ՝ մենք շնորհակալ ենք բոլոր բժիշկներին՝ անկախ սխալներից ու թերություններից։ Կարևորն այն է, որ մեր երեխան արդեն առողջանում է։ Եվ թող առողջ լինեն բոլոր երեխաները»։

Կավասակիի սինդրոմ խմբագրի ընտրանի կորոնավիրուս

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին