f

Անկախ

Օրենսդրական շիլաշփոթ ․ ինչ խնդիրներ են հետաքրքրել օրենսդիրներին 2019-ին


Թերևս չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ առնվազն վերջին տասնամյակում հանրությունն այնքան օրինագիծ չէր կարդացել ու քննարկել, որքան այս տարի։ 2019-ն աչքի ընկավ վիճահարույց օրինագծերի մեծաքանակությամբ։ Դրանց մի մասն ընդունվեցին Ազգային ժողովի կողմից, մի մասն ի  վերջո մերժվեցին, որոշ նախագծեր հեղինակներն իրենք հետ կանչեցին՝ տեղեկանալով հանրային բուռն արձագանքին, որոշ նախագծեր էլ սպասում են 2020-ին ԱԺ օրակարգում հայտնվելուն։ 

Երբ ուսումնասիրում ենք վիճահարույց օրինագծերը, թվում է, թե նորաթուխ օրենսդիրները փորձում են օրակարգ բերել այն խնդիրները, որոնց իրենք առնչվել են մինչև պատգամավոր ընտրվելը։ Իսկ թե այդ խնդիրները որքանով են օրակարգային ու արդյոք հանրային նշանակություն ունեն, բոլորովին այլ հարց է, որ մեր օրենսդիրներին այնքան էլ չի հուզում։ Իրենց համար իրենց բարձրացրած խնդիրները կարևոր են։ 

Փորձենք ամփոփել  անցնող տարվա աղմկաշատ օրենսդրական նախաձեռնությունները։

Սահմանադրական կրքեր՝ ԱԺ-ում

Ազգային ժողովն առաջին անգամ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հարցով դիմեց Սահմանադրական դատարանին։  Որոշմանը կողմ քվեարկեցին 98 պատգամավորներ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը, պաշտոնական դիրքորոշումն էր՝ ԱԺ-ի կողմից ներկայացված հիմնավորումները, թե ինչու պետք է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվեն, թույլ են։ 

Նախագծում նշվում էր, որ Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննարկման ընթացքում  խախտվել է դատարանի  անաչառության սկզբունքը։ ՍԴ-ն, սակայն, մերժեց քննել ԱԺ դիմումը։ 

Սահմանադրական դատարանին առնչվող օրենսդրական ակտիվությունը, սակայն, այսքանով չսահմանափակվեց։ Կառավարությունը հեղինակեց, իսկ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդմ՝ եթե   օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որին անվստահություն հայտնելու գործընթացն ավելի վաղ տապալվել էր, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Օրինագծին դեմ արտահայտված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կարծիքով՝ այս օրինագծով իշխանությունները ժողովրդի և բյուջեի հաշվին փորձում են ազատվել Սահմանադրական դատարանի՝ իրենց համար ոչ ցանկալի դատավորներից։ Նշենք, որ եթե ՍԴ դատավորներն  «ընդունեն իրենց մեկնած ձեռքը», ինչպես ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էր բնորոշել օրինագիծը, ապա դա պետբյուջեին ու հարկատուներին կարժենա տարեկան հավելյալ 600 մլն դրամ։ 

Ոչ միանշանակ  առաջարկներ՝ նախկին ոստիկանից

Տարվա ընթացքում երկու վիճահարույց օրինագծեր է շրջանառության մեջ դրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ 

Նախ, պատգամավորն առաջարկում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը կամ գործողություններ իրականացնելը, որոնց նպատակն է խոչընդոտել պաշտոնյայի ծառայողական պարտականությունների կատարմանը։ 

Օրինագծով առաջարկվում էր իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար։

 Իրավապաշտպաններն անմիջապես արձագանքեցին օրենսդրական նախաձեռնությանը՝ հիշեցնելով, որ խոսքի ազատությունը երաշխավորելու  նպատակով վիրավորանքը միայն վերջերս է ապաքրեականացվել, ավելին,  ՄԻԵԴ նախադեպային որոշումներով  պետական գործչի նկատմամբ վիրավորանքը հանցագործություն չի համարվում։ Ըստ իրավապաշտպանների՝ օրինագծի ընդունումը կվտանգեր Հայաստանում խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների ազատությունը և կլիներ նահանջ ժողովրդավարությունից։

Հանրային բուռն արձագանիքց հետո Խաչատրյանը հետ կանչեց իր օրինագիծը։ 

Նրա մյուս վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է Ոստիկանությանն առանց միջնորդի գաղտնալսման հնարավորություն տալ։  Ներկայում Ոստիկանությունը նման հարցերով դիմում է ԱԱԾ-ին։ Չնայած արդարադատության նախարարության բացասական եզրակացությանը, «Իմ քայլի» Ազգային ժողովի ներկայացուցիչներն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին նախագծին։

Իրավապաշտպանները ահազանգ են հնչեցնում, որ օրենքի ընդունման դեպքում այն կարող է դառնալ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու գործիք։ 

«Լուսավոր Հայաստանի» ոչ «լուսավոր» առաջարկը

Մեկ այլ վիճահարույց օրինագիծ էր ԱԱԾ-ի և Ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելը։ Օրենսդրական նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն էր։ Խորհրդարանական այս խմբակցությունից նշում էին, որ իրենք առաջարկել են ուժային կառույցները  դուրս բերել վարչապետի ենթակայությունից, դարձնել նախարարություն, որից հետո միայն պաշտոնները քաղաքական դարձնել։ Իշխանություններն օրակարգ էին բերել առաջարկի մի մասը միայն։ 

Օրինագծով՝ ԱԱԾ և Ոստիկանության պետ կարող էր դառնալ ցանկացած քաղաքացի, որը համապատասխանում էր պատգամավորին ներկայացված պահանջներին՝ այն է, 25 տարեկան և միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ, որը վերջին 4 տարիներին ապրել է Հայաստանում և տիրապետում է հայերենին։ 

   Քաղաքական մեծամասնությունն առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունեց, ապա երկրորդ ընթերցմամբ մերժեց։ Օրինագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելը համընկավ այդ երկու ուժային կառույցների պետերի հեռացման հետ։ Այն ժամանակ քննարկվում էր, որ օրինագծի ընդունումից հետո երկու ուժային կառույցների ղեկավարներ կնշանակվեն իշխանությունների համար ցանկալի քաղաքացիական անձինք։ Օրինագիծն, ի վերջո, մերժվեց, իսկ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը 4-րդ ամիսն է, ղեկավարվում են ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ 

Կրթական կրքեր՝ նախարարի հրաժարականի պահանջով

Կրքերը չեն հանդարտվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ։ Այն դեռևս հանրային քննարկումների փուլում է և ԱԺ չի հասել։ Սակայն ԿԳՄՍ կողմից հեղինակած այս նախագիծն արդեն բուհերում դասադուլի, երիտասարդների կողմից ցույցերի ու նստացույցերի առիթ է դարձել։ ՀՅԴ ՀԵՄ անդամներն էլ մինչ օրս պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Օրինագծի վիճահարույց դրույթը, որը նման հանրային արձագանք է առաջացրել,  այն է, որ բուհերում այսուհետ պարտադիր չի լինի «Հայոց լեզու և գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը։ Մինչ նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ այսպիսով բարձրացնում են բուհի ինքնավարությունը՝ նրան ազատություն տալով ընտրելու, թե որ ուսումնական ծրագրի շրջանակներում ինչ առարկաներ դասավանդի, հանրության որոշակի մասը պնդում է, որ տեղի ունեցողը դրսից ուղղորդվող քայլ է ազգային արժեքների դեմ։ Նրանք պնդում են, որ պետք է ոչ թե ոչ պարտադիր դարձնել այդ առարկաների դասավանդումը, այլ ընդամենը բարեփոխել առարկայական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով մասնագիտության առանձնահատկություններին ու կարիքներին։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունւանը, երբ միջոցառման ժամանակ թղթից էր կարդացել   Թումանյանի քառյակներից մեկը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր կրթությունը ռուսական է, և ինքը չի սիրում  որևէ բան անգիր հիշել, Թումանյանի քառյակն էլ անգիր չգիտի։ Այն ժամանակ նախարարը վստահեցրել էր, որ դա իր համար առիթ է՝ պայքարելու հայալեզու կրթության համար, որպեսզի «աշակերտներն անգիր ասելիս այսուհետ խնդիր չունենան»։

Ոչ միանշանակ փոփոխություններ՝ վարորդների համար

Չգիտես ինչպես, բայց օրենսդիրներն անգամ երկար սպասված օրենքում են ներառել դրույթներ, որոնք էլի դժգոհությունների տեղիք են տվել։  Դեկտեմբերին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրինագիծը, որով ճանապարհային երթևեկության կանոնակարգման համար բալային համակարգ է ներդրվելու։  Վարորդները տարվա ընթացքում ունենալու են 9 միավոր, իսկ խախտումների դեպքում նրանք միավորներ են կորցնելու։ Միավորներից զրկվելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից մինչև 6 ամիս ժամանակահատվածով։ Օրենքի այս մասը վարորդական հանրույթի համար սպասված էր, բազմիցս քննարկվել էր սոցիալական ցանցերի՝ վարորդների համար նախատեսված խմբերում։ Սակայն ընդունված օրենքով այսուհետ իրենց տուգանքները բողոքարկելու համար վարչական դատարան դիմող վարորդները ստիպված կլինեն վճարել 4000 դրամ տուրք։ Նախկինում  վարորդներն ազատված էին պետական տուրքից, եթե բողոքարկում էին վարչական մարմնի որոշումները խախտումների վերաբերյալ։  Ստացվում է, որ 5000 դրամանոց տուգանքը բողոքարկելու համար այժմ վարորդները ստիպված կլինեն վճարել 4000 դրամ։  Պետտուրքի վճար սահմանելու հիմնավորումն այն է, որ դատարանները գերբեռնված են։ 

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը հայտարարել է, որ օրենքի հանրային քննարկումների ժամանակ նման դրույթ նախագիծը չի պարունակել։ Ավելին, դատական բոլոր ատյաններով անցնելու դեպքում խոսքը շատ ավելի մեծ ծախսի մասին է քան 4000 դրամն է, մինչդեռ նախկինում  արտոնությունը դատական բոլոր ատյաններին էր վերաբերում։

Ստացվում է, իշխանությունները փոխանակ քայլեր ձեռնարկեն ճանապարհներին իրավախախտումները նվազեցնելու  ուղղությամբ, դժվարացնում են տուգանքները բողոքարկելը։

Պատգամավորի երազած Հայաստանը՝ առանց զինվորական ծառայության

Եվ, իհարկե, օրենսդրական գլուխգործոցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունն է, որով նա առաջարկում է վճարել 10 մլն դրամ և բանակում ծառայել ընդամենը 1 ամիս։ 

Պատգամավորի կարծիքով՝ օրենքի ընդունումը հնարավորություն կտա երիտասարդների ներգաղթ ապահովել Հայաստան, ամրացնել բանակը և անգամ խրախուսել առողջ ապրելակերպը։ «Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»,- խոսելով իր օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարել է Հայկ Սարգսյանը։

Իսկ իրավապաշտպաններն ահազանգում են, որ օրենսդրական նախաձեռնությունը հակասում է մեր երկրի սահմանադրությանը։

 

 

 

Սահմանադրական դատարան

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին