f

Անկախ

Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով


Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվել են երկաթի ջարդոնի արտահանմամբ` առանց մուծելու պետության հասանելիքը: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի իններորդ մասում, որը վերնագրել է «Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով»:

Փող աշխատելու պրոցեսը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սկսեցին 2018 թվականի հուլիսին, երբ հիմնեցին ՔԱՊ ընկերությունը` «Քայլ արա պրոյեկտ»: Այս պրոյեկտը, որը ստեղծվել է ինվեստիցիաներ եւ աշխատատեղեր ստեղծելու համար, սակայն այն բյուջեն էր թալանում` ավելի կոնկրետ երկաթի ջարդոն արտահանելով, առանց մուծելու պետության հասանելիքը` 1 տոննայի համար 80 հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դու ապացուցում ես, որ այդ ջարդոնը քո իսկ արտադրության մետաղական թափոնից է բաղկացած:

 

 

Մինչեւ 2018 թվականը մետաղի ջարդոնի արտահանման թվերը շատ փոքր էին, իսկ 2018-2019 թվականներին ՀՀ-ից արտահանվում է 50 հազար տոննա մետաղական ջարդոն: Այդ 50000 տոննայից միակ պայմանագիրը 7 հազար տոննայի համար է, որը նրանք արտահանել են ՌԴ եւ մաքսայինին «համոզել», որ դա հայկական ծագում ունեցող ջարդոն է, նրանք գնել են դա Կոտայքի մարզից, որտեղ իբր թե կա արտադրություն, եւ դրա համար ՀՀ առեւտրի պալատը տվել է համապատասխան թղթեր»,- ասաց նա` նշելով, որ սրա արդյունքում 4 միլիարդ դրամ է Փաշինյանների ընտանիքը աշխատել:

Մինասյանը նշեց, որ ինքը մեկ շաբաթ ժամանակ է տալիս, որպեսզի մեղավորները խոստովանեն, քանի որ բոլոր փաստաթղթերը կան: Նշենք, որ տեսանյութի ընթացքում նաեւ հրապարակվում էին որոշ փաստաթղթեր:

Մինասյանի խոսքով՝ մարդիկ կարիք ունեն ոչ թե «լաչառության, այլ հացերի լուծման» եւ կարիք ունեն հարց լուծող ղեկավարի: Անդրադառնալով աղմկահարույց նշանակումներին ուժային կառույցներում, Մինասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է մեկ օրում փոխել ՀՀ կարեւորագույն պաշտոնյաներին առանց նույնիսկ փորձ կատարելու բացատրել, թե ինչու է փոխել ԱԱԾ տնօրենին եւ նշանակել «ոմն երիտասարդի»:

«Անհասկանալի է, թե ինչու նա այդքան թքած ունի ժողովրդի կարծիքի վրա: Անհասկանալի է, թե ինչու է նա պատերազմող երկրի գլխավոր շտաբի պետին, երբ բանավոր արդեն թույլ էր տվել կազմակերպել որդու հարսանիքը, այնուհետեւ մեկ օրում ազատել աշխատանքից: Իսկ պատասխանը շատ պարզ է , որովհետեւ գլխավոր շտաբի պետը պահանջեց հնարավորություն պատասխանել ինձ: Որովհետեւ ՀՀ-ն ներգրավված է խայտառակ միջազգային զենքի առեւտրի սկանդալի մեջ, որը գնալով պրոբլեմներ է հավաքում իր շուրջ:

Փաշինյանը չկարողացավ բացատրել, թե ինչու է փոխում ՊԵԿ նախագահին` վտանգելով պետբյուջեն, որովհետեւ եթե աշխատավարձերը եւ թոշակները չկարողանա վճարել, իսկ այդ օրը շատ մոտ է, ցավոք, մենք պետք է հիշենք Դավիթ Անանյանին, որովհետեւ նա խնդրում էր, ասում էր. «Խնդրում եմ, գոնե թույլ տուր ձեւական քրեական գործ հարուցեմ մաքսանենգ ծխախոտի թեմաների շուրջ, որովհետեւ պրոբլեմ կա»:

Եւ դրեց մի մարդու, որը հերքում է, ասում է՝ չի եղել, եւ քանի որ ՌԴ-ում չեն հարուցել քրգործ, մենք չենք հարուցի»,- ասաց նա:

Նրա խոսքով` չի կարելի նաեւ ոստիկանապետ փոխել ամբիցիաներից ելնելով:

Մինասյանի խոսքով` Փաշինյանը այնպես է խճճել Ամուլսարի պատմությունը, որ բոլորը «երջանիկ չեն»:

«Խայտառակ վիճակում է ինվեստորը, առօրյա կրում է ֆինանսական կորուստներ, ինչ ասել են, արել է, բայց ինքը խայտառակ վիճակում է: Խայտառակ վիճակում են ջերմուկցիները, առանց աշխատանք նստած են: Խայտառակ վիճակում են նրանք, ովքեր, որ չէին ուզում` հանքն աշխատի: Եղբայր, դու կո?ղմ ես, որ հանքն աշխատի, թե? դեմ ես, խճճեց, խճճեց ու էդ ընթացքում ծախսվեց 400 հազար դոլար, իսկ Հայաստանի վրա կախված է 1.5 միլիարդանոց դատական հայց եւ ՀՀ-ն ունի խայտառակ պամություն միջազգային ինվեստիցիաների հետ կապված, եւ բոլորին Փաշինյանը մատերի վրա ֆռռացնում է եւ խաբում: Փաշինյանը եկել է իշխանության իր ներսի մաղձը հանելու եւ փող աշխատելու համար»,- ասաց նա:

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան Տեսանյութ

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին