f

Անկախ

 «Անատոլիական  պատմության»  հաջողությունը  նրա  սկզբունքային  գաղափարի համամարդկային   էության   մեջ  է. Մարկ  Արեն


Մարկ  Արենն  իր ստեղծագործություններով արդեն հասցրել է նվաճել  հայ  ընթերցողի սիրտը։ Նրա «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը. Անատոլիական պատմություն» վեպը  Հայաստանում համարվեց բեսթսելլեր։  Կարեն  Մարգարյանն, որը գրական դաշտում և ընթերցողների  շրջանակներում  հայտնի է որպես արձակագիր Մարկ Արեն,  ապրում և ստեղծագործում է  երևանյան և մոսկովյան  միջավայրում:

Մասնագիտությամբ   տնտեսագետ` նա  սկսել է  գրել ուղիղ քսան տարի առաջ: Հայ ընթերցողին  նա հայտնի է իր մի  շարք վեպերով, սակայն առավել ճանաչվեց «Անատոլիական պատմություն» վեպի  էկրանավորումից հետո,որը նրա երկրորդ գործն էր, այն մեծ հաջողություն ունեցավ։ Վեպը հրատարակվել է 2008 թվականին ռուսերեն և հայերեն: Վեպի գլխավոր հերոսը հայատյաց  թուրք Մուստաֆա Ղազին է, որը կյանքի վերջում պարզում է  հայ է։ Նկարագրվում է նրա ապրումները, երբ հասկանում է, որ իր ողջ կյանքը սխալ ուղիով է ընթացել, բայց  այլևս հնարավոր  չէ  փոխել այն։

Մարկ  Արենի նախնիներին  ևս բաժին է ընկել հային հատուկ բարդ  ճակատագիր: Ծագումով  հայ  հեղինակի նախնիները Վանի Արտամիսից էին: Տատը,  որի ազգանունը Արտամեցյան էր, կարողանում է փրկվել հայտնի դեպքերի ժամանակ, իսկ հետո որդու անունը Վանիկ է դնում՝ ի պատիվ ու հիշատակ սիրելի ծննդավայրի՝ Վանի:

Մարկ Արենի առաջին վեպը «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունն է, որում իրադարձությունները և հերոսները վերակենդանանում են ընթերցողի երևակայության մեջ, և նա  բոլոր իրադարձությունների ականատես է իրեն զգում:

Գրողը երջանկություն է համարում , երբ երազանքը հանդիպում է ճակատագրին, իսկ սիրո բացակայությունն ըստ նրա ավելի վատ է ու դաժան, քան ատելությունը: Հենց սիրո բացակայությունն է, որ ըստ հեղինակի մարդուն դարձնում է երկչոտ, ծանրաշարժ, տգեղ, ճնշված:

Ժամանակակից  հայ արձակագիր  Մարկ Արենի հետ  «Անկախ»-ը  զրուցել  է հեղինակի նոր և  հին  գրքերի,  կյանքի  ու գործունեության,  ձեռքբերումների  մասին:

Հարգելի Մարկ  Արեն, ի՞նչ կպատմեք  Ձեր  ընտանիքի  ու մանկության  մասին: Ձեր մանկական  տարիների  ամենավառ  հիշողությունը:

Ինձ բախտ վիճակվեց ծնվել աշխարհի լավագույն երկրում և լավագույն ծնողների մոտ, ինչի համար անչափ երախտապարտ եմ Աստծուն։ Մեծանում էի սովորական ընտանիքում։ Հայրս աշխատում էր կադրերի բաժնում, իսկ մայրս՝ դպրոցում։ Խորհրդային իշխանությանը օժտեց մեր սերունդին անհոգ մանկություն, որի մասին կարոտով պատմեցի իմ «Քառյակը» վեպում։ Խաղաղ երկինք, գերազանց կրթություն, անվճար հանգիստ մանկական ճամբարներում: Հիշում եմ, ուսման հաջողությունների համար՝ (Ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ քիմիայի ստուգողականները ես լուծում էի 5 րոպեում և  դուրս էի  հանվում դասարանից, որպեսզի չհուշեմ ուրիշին) ինձ նույնիսկ ուղարկեցին Արտեկ, որը լավագույն միջազգային մանկական ճամբարն էր։ Մանկության ամենապայծառ հիշողությունն այն է, թե որքան ուժ ու հոգի են ծնողներս  ներդրել  իրենց երեխաների մեջ, և ես դա կհիշեմ մինչև իմ վերջին շունչը։

Ո՞րն էր այն  հիմնական  պատճառը,  որ  ստիպեց  տեղեկատվական  տեխնոլոգիաների երիտասարդ  մասնագետ  Կարեն  Մարգարյանին  հեռանալ  Հայաստանից  և  «բախտ» որոնել  հարևան  Ռուսաստանում: Եվ  արդյոք  ցանկություն, մտադրություն  ունե՞ք Հայաստան վերադառնալու, ինչ-որ ծրագրեր իրականացնելու:

Դա տեղի ունեցավ 1994 թվականի հոկտեմբերի 24-ին։ Այդ ժամանակ ես արդեն այնքան էլ երիտասարդ  չէի, մոտենում էր քառասունամյակս։ Իմ դստեր ծննդյան օրն էր, և ես եկա շուկա, իսկ երբ դուրս էի գալիս, ինձ իրար ձեռք բռնած մոտեցան հինգ-վեց տարեկան երկու աղջիկ և սոված  աչքերով նայելով  իմ  գնումներին՝  ամանչելով  խնդրեցին  իրենց հաց գնել: Եվ ես զգացի,  թե ինչպես  իմ կրծքից  դուրս ընկավ ու աստիճաններով ցած գլորվեց սիրտս։ Ես նրանց տվեցի  ինձ մոտ  եղած  ամբողջ  փողը, տուն եկա ու խմեցի  մինչև  լուս, բայց հարբել չստացվեց։ Իսկ առավոտյան գլուխս առա ու թռա Մոսկվա։ Քանզի հասկացա, որ հաջորդ անգամ կմեռնեմ։ Իսկ ես այդ իրավունքը  չունեի, քանի որ պատասխանատու էի երեխաներիս և  մայրիկիս համար։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա ես վաղուց աշխատում եմ նաև այստեղ  որպես  ID Bank-ի խորհրդի անդամ՝  Մոսկվայում  լինում  մեկ,  երկու շաբաթով. Այնտեղ ՝ Մոսկվայում, ես  խոշոր կենսաթոշակային ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն եմ։ Երևի հենց այդ  պատճառով  էլ  չեմ ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն,  որպեսզի  իմ  միակ տունը  մնա  Հայաստանը։

Ըստ  ձեզ՝  ի՞նչ  գույն  ունի  Երևանն  այսօր: Ի՞նչ  դրական  կամ  բացասական փոփոխությունների  է  այն  ենթարկվում  տարեցտարի:

Արտասահմանում ամենից շատ սիրում եմ թափառել հին փողոցներով։ Հիշում եմ Ստոկհոլմում մտա սրճարան. շոգ  էր, եւ ես խնդրեցի դառը կարմիր գինի։ Բարմենը անվրդով  պատասխանեց,  որ վերջին  երեք  դարում իրենք միայն սպիտակն են մատուցում։ Երեւանում քանդեցին այն ամենը, ինչ արգելվել էր  քանդել: Ընդ որում, դա արվեց անկախանալուց հետո։ Քանի որ խորհրդային ճորտատերերի օրոք մեր բոլոր հին շենքերի վրա եղել է  «Պահպանվում է  օրենքով»  ցուցանակը։  Երբ ես ուսանող էի, Արթուր Մեսչյանը երգում էր «Ու՞ր  էիր Աստված»։  Հուսով եմ, որ մարդիկ չեն հարցնի «Ու՞ր էիր Մեսչյան»։  Իսկ  ինչ  վերաբերում է Երևանյան  գույներին, քանի դեռ կան տուֆից կառուցված շենքերը, Երևանը ներկված է Սարյանի երանգներով։

Գրելն  աշխարհի  հետ  հարաբերվելու  ձև  է, բայց  նաև  առանձնանալու:  Ի՞նչը  դրդեց տնտեսական գիտությունների  դոկտոր Կարեն  Մարգարյանին  ուղիղ  քսան  տարի  առաջ սկսել  գրել:

Մենակությունը. այն  սառը ջրից ավելի է սոսկալի։ Բայց պատահում է, որ մարդիկ միայնակ են  ոչ  թե  այն պատճառով, որ ոչ  մեկին պետք  չեն։  Պարզապես նրանց համար միևնույն չէ, թե  ով է նրանց կողքին։

Ձեր «Անատոլիական  պատմությունը»  սիրվեց  Հայաստանում,  դարձավ  բեսթսելլեր, իսկ Հանրային  հեռուստաընկերության  էկրանավորումը  շատ  դրական  արձագանք  գտավ հասարակության  լայն  շրջանակներում:  Ինչո՞ւմ  է  կայանում  գրքի  հաջողությունը:

«Անատոլիական  պատմության»   հաջողությունը  նրա սկզբունքային գաղափարի համամարդկային  էության մեջ է,  քանի որ նմանատիպ դեպք կարող էր տեղի ունենալ հրեաների եւ արաբների, հնդիկների և պակիստանցիների,  բասկերի  և իսպանացիների միջև։  Ուղղակի այդ դեպքում վեպը կանվանվեր ոչ թե Անատոլիական այլ Պաղեստինյան, Քաշմիրյան, Իբերիական կամ ինչ-որ մի  այլ  պատմություն։

– «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գիրքը բացի գեղարվեստական հետաքրքրություն ներկայացնելուց, նաև որոշակի պատմական արժեք ունի, քանի որ այն բավական ինֆորմատիվ է հայ-թուրքակայան հարաբերությունների պատմության տեսանկյունից: Կարող ենք ասել, որ այն Ձեզ վրեժխնդրության հնարավորություն տվեց, քանի որ Ձեր սիրտն ավելի մերձ  է  ցեղասպանություն  կոչվող ցավին

Վստահաբար կարելի է պնդել, որ մեր դժբախտությունների աղբյուրը եղել է ոչխարը, որը բերեց  թուրքերին  Հայկական  լեռնաշխարհ։  Քաղցած ոչխարը քայլում էր դարավոր երաշտով բռնկված ու անպտուղ տափաստաններից դեպի հյութեղ արոտավայրեր, իսկ տանջված, գարշահոտ թյուրքը հլու-հնազանդ ընկել է իր հավերժական ստնտու ու սիրուհու հետևից՝ տխրությամբ  նայելով  նրա չորացող դմակին։ Եւ ես երազում եմ ականատես դառնամ այն օրվան,  երբ ինչ-որ անհաղթահարելի, գերբնական ուժի արդյունքում  նա կբռնի  հետգաղթի ճամփան  դեպի իր հայրենի Ալտայի սարերը։

Այնտեղ,  որտեղ  ծաղկում   են  վայրի  վարդեր․․․ դա  Ձեր  հայրենիքն էր՝  Արտամետ քաղաքը Վանա  լճի  ափին, որտեղից  ջարդի ժամանակ  Ձեր  տատին  և պապին հաջողվեց փրկվել:   Ի՞նչ է Ձեզ  համար  խաղաղությունը:

-Ես ունեմ երազանք։ Աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդկանց օգնությամբ քրաուդֆանդինգի միջոցով փող հավաքել և ՄԱԿ-ի  շեմքի մոտ կառուցել պատերազմում զոհված  որդուն  սգացող մոր  հուշարձանը՝ էպիտաֆիայով ուղված երկրների ղեկավարներին՝ «Դուք մեղավոր են պատերազմում որդուն կորցրած մոր առջև»:

Այսօր  կարծես  թե  փոխել  է  Ցեղասպանության  ընկալումը  հայ  երիտասարդների կողմից:  Եթե  նախկինում  նրանք  իրենց  զոհ էին համարում, ապա հիմա  սկսել են իրենց վերապրողներ  ու հաղթողներ  համարել: Կոմիտասի մասին պատմող  Ձեր «Վիլ-Էվրար» գիրքն  ունե՞ր  այդ ուղերձը:

Գերմանացի քահանա Մարտին Նիմելլերը նման բառեր ուներ. երբ նացիստները սպանում էին կոմունիստներին, ես լռում էի. ես կոմունիստ չէի։ Երբ նրանք նստեցնում էին սոցիալ-դեմոկրատներին, ես լռում էի. ես սոցիալ-դեմոկրատ չեմ եղել։

Երբ նրանք հետապնդում էին արհմիության անդամներին, ես լռում էի. ես արհմիության անդամ չեմ եղել։

Երբ նրանք եկան իմ ետևից, ինձ պաշտպանող արդեն ոչ ոք չկար։

«Վիլ-Էվրարում» պատահական չեր, որ Ցեղասպանությունը վերապրած Կոմիտասի պալատում ապրում էր նաև հրեա Շպիլմահերը, որին սպասում է  Հոլոքոստը։  1915-ին հրեաները չհասկացան, թե ում մահն էին գուժում զանգերը։ Իրենց մահն էին գուժում։  Եվ  եթե հասկանալով  դա  բռնեին թրքի ձեռքը, միգուցե  Հոլոքոստ չլիներ։

Ինչը  վերաբերվում է թուրքերին, ապա ողջ-ողջ թաղելով մեզ հողի մեջ,  նրանք նույնիսկ  չէին ենթադրում,  որ մենք սերմեր ենք։ Եվ  հենց այն պատճառով, որ սերմերը առատ բերք տվեցին՝  մենք իրավասու ենք համարվել վերապրողներ ու հաղթողներ։ Առավել ևս,  որ պաշտպանվեցինք  ինչպես կարող էինք և ինչով կարող էինք.  այն աշխարհ դատարկ ձեռով չգնացինք։ Եվ ցեղասպանության հանդեպ մեր կատաղի դիմադրությունն էլ պատճառ հանդիսացավ  հրեաների  կողմից  Հոլոքոստի  ժամանակ  «չարին բռնությամբ չհակասելու» քաղաքականությանը։  «Հայերը դիմադրում էին և, այնուամենայնիվ, այդքան զոհեր տվեցին։ Միգուցե՞ հնազանդվենք  ճակատագրին և դրանով փրկենք մեր կյանքերը»։ Չփրկեցին։ Ինչևիցե, թրքերը պետք է գիտակցեն, որ ունեն լուրջ խնդիր,  որի լուծման իրենց առաջին քայլը՝  դրա գոյության ճանաչումն է։  Այլ  ոչ  թե հերքումը։  2008 թվականին Թուրքիայի նախագահ Գյուլի Երևան կատարելիք այցից  առաջ «Երևան» ամսագրում հրապարակվեց իմ բաց  նամակը,  ուղղված  նրան  և Սարգսյանին։ Ես կոչ էի արում երկուսին էլ  սթափ գնահատել  իրենց  հնարավորությունները և հասկանալ, թե արդյոք նրանք կկարողանան անցնել այդ ճանապարհը մինչև վերջ, թե  կանգ կառնեն կես ճանապարհին։ Եվ այդ ժամանակ իրենց հետնորդները կասեն, որ դա ճանապարհ է  դեպի փակուղի, որովհետև Սարգսյանն  ու Գյուլը  այնտեղ  մոլորվեցին։  Բայց  նախագահները  ինձ  չլսեցին։  Իզուր։

Մեզ  մոտ  վերջին  տարիներին  մարդիկ  սկսել  են  շատ  կարդալ, սիրել  գիրքը:  Ըստ  Ձեզ  գրականությունն ի՞նչ կարևորություն  ու  դերակատարություն  ունի  արժեհամակարգի ձևավորման  հարցում:

-Գրքերը, ըստ էության, չեն սովորեցնում որևէ նոր բան: Նրանք պարզապես օգնում են տեսնել, թե ինչ կա ձեր ներսում։ Սա է պայծառացումը,  որը թույլ է տալիս պատկերացնել  ոչ  թե լուսավոր  կերպարները, այլ  տեսնել  ու գիտակցել  խավարը։ Եվ հենց  այդ պատճառով, նրանք,  ովքեր կարդում են գրքեր, միշտ իշխելու են նրանց, ովքեր ապրում են սոցիալական ցանցում,  որը  իրականում սաստիկ հակասոցիալական է։ Նա չի մերձեցնում, դա պարզապետ միայնակությունների կուտակում է։ Մենք իբր թե միասին ենք, բայց ամեն մեկս, մենակ։  Բարեկամության պատրանք, հաղորդակցման պատրանք, կյանքի պատրանք:

 Ո՞րն  եք  համարում  Ձեր  գլխավոր  ձեռքբերումը:

Իմ  գլխավոր  ձեռքբերումը  դա իմ երեխաներն  ու թոռներն են։ Նրանց յուրաքանչուր հաջողությունը  ես  նշում եմ իբրև սեփական հաղթանակ։ Իսկ նրանց սայթաքումը՝ իմ պարտություն է։

Հարցազրույցը՝    Թամարա  Թորոսյանի

Մարկ  Արեն հարցազրույց

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին