f

Անկախ

Փաշինյան–Ծառուկյան հակադրության բուն պատճառների մասին


Գագիկ Ծառուկյանի ելույթն ընդամենը առիթ էր։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «գենետիկ անհամատեղելիություն» ունի կապիտալի կրողների հետ։

Ինչպե՞ս կարող են նեոբոլշևիկները խաղաղ գոյակցել բուրժուազիայի հետ։ Բացառվում է։

Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականով լուծվեց իշխանության հարցը, ապա ներկա քաղաքական պայքարն արդեն սեփականության ու կապիտալի լայնամասշտաբ վերաբաշխման հարցին է վերաբերում։

Ծառուկյան–Փաշինյան հակադրությունը «դասակարգային» բնույթ ունի։ Բայց սա մարքսիստական դասակարգային պայքարի դասական դրսևորումը չէ։ Քանզի մեզանում ոչ թե պրոլետարիատի, այլ «պողոսների» իշխանություն է, որը դասակարգային նույնացում չունի։

Հայաստանում օլիգարխիկ բնույթ ունեցող թիմոկրատիային 2018–ին փոխարինելու եկավ օխլոկրատիան՝ ամբոխի կամ փողոցի իշխանությունը։

Փողոցի իշխանությունն իրականացվում է ամբոխի անունից, ամբոխի հաշվին ու Հայաստանի ժողովրդի դեմ։

Քաղաքագիտությունից հայտնի է, որ օխլոկրատիան պետության կառավարման ամենավատ ձևերից է, որը հակում ունի վերածվելու տիրանիայի։

Հայաստանում 2018–ին իշխանության են եկել տարիքով երիտասարդ, մտածողությամբ հետադիմական ու հակապետական, մեծամասամբ հետագիծ ու անցյալ չունեցող, ագահ ու աղքատ երիտասարդներ։ Նրանց թիվ մեկ խնդիրն այժմ բառիս բուն իմաստով կապիտալի նախնական կուտակում իրականացնելն է՝ հարստանալը։ Խոշոր կապիտալն օբյեկտիվորեն խոչընդոտում է այդ գործընթացին, քանզի դա տեղի է ունենալու իրենց հաշվին։

Եթե Փաշինյանին հաջողվի խժռել խոշորին, դրանից հետո կգա միջինի ու փոքրի հերթը։ Աղքատները կսկսեն ավելի վատ ապրել և կկերակրվեն միայն անիմաստ, անդադար «լայվերով»։

Փաշինյանին բռնակալ դառնալու համար անհրաժեշտ է մեր երկրի պետական ու մասնավոր փողերի գերկենտրոնացում։

Պետական փողերով նա կաշառում է սեփական թիմակիցներին՝ պարգևավճարներ բաժանելով ու պետբյուջեն մսխելով, իսկ Ծառուկյանի դեմ հարձակումն արդեն մասնավոր կապիտալը խլելու նպատակ ունի։

«Թավշյա» իշխանությունները շահարկում են այն հարցը, որ Հայաստանում սեփականությունը (հատկապես խոշորը) լեգիտիմ չէ։ Այդ շահարկման միջոցով ուզում են ամբոխի անունից սեփականության վերաձևում անել ու կենտրոնացնել այն մեկի ձեռքում՝ անունը դնելով կոռուպցիայի ու թալանի դեմ պայքար։ Իրականում Փաշինյանը դրել է «մեկ պատուհանի կոռուպցիայի» համակարգ ստեղծելու խնդիր։

Կապիտալի նախնական կուտակում անցած Հայաստանում ևս մեկ անգամ կապիտալի նախնական կուտակումն առանց ցնցումների հնարավոր չէ։ Ըստ այդմ՝ Փաշինյանը մեծ ցնցումների է գնում՝ հանուն իր ու իր նեղ թիմի կապիտալի կուտակման։ Իսկ դա կարող է հանգեցնել անվտանգության խնդիրների։

Փաշինան–Ծառուկյան «դասակարգային» պայքարը երկու առանձին սուբյկետների պայքար չէ։ Սա Հայաստանը դեպի պարտության տանող ցնցում է, որի հետևանքները կարող են բերել տարածքների և ընդհուպ մինչև պետականության կորստի։ Իսկ դա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի՝ հավակնությունները դնելով մի կողմ։

Աշխարհի ոչ մի երկրում սեփականության բռնի վերաբաշխումն անարյուն ու առանց պետականության սպառնալիքների չի անցել։ Այնպես որ պետք է ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի ու այս իշխանության արտաքին փայատերերի ծրագրերը վիժեցնելու և նոր որակի իշխանություն ձևավորելու համար։ Սա արդեն դառնում է մեր երկրի անվտանգության խնդիր։

Կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան։ Սա՛ է բանաձևը։

Հ.Գ.։ Սեփականության լեգիտիմության հարցը շատ սուր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև անցումային ժողովրդավարության մյուս պետություններում։

Սեփականության «սոցիալականացման» և լեգիտիմացման հարցը պետք է լուծել ոչ թե բռնի վերաբաշխմամբ, այլ քաղաքական երկխոսությամբ, օրենսդրությամբ և հանրության տարբեր շերտերին համակեցության մոդել առաջարկելով։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Գագիկ Ծառուկյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին