f

Անկախ

47 տարի անց Մեծ Բրիտանիան այլևս աշխարհի «ազատ քաղաքացի է»․ ի՞նչ է փոխվել Brexit-ից հետո


47  տարի ԵՄ-ին անդամակցելուց հետո Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը լքել է Եվրամիությունը։ Երկրի քաղաքացիների մեծամասնությունը՝ 52 տոկոսը,  հանրաքվեով նման որոշում էր կայացրել դեռ 2016-ին։ 3,5 տարվա կամ 1317 օրվա  նախապատրաստական աշխատանքներից, երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններից , 2 վարչապետ փոխելուց  և  ԵՄ կազմից դուրս գալու 3 հետաձգված  փորձերից հետո վերջապես Brexit-ն այլևս իրողություն է։

 Փետրվարի մեկից սկսած Մեծ Բրիտանիան այլևս ԵՄ անդամ չէ։  Այժմ Բրիտանիային սպասվում է 11-ամսյա անցումային շրջան։ Կողմերը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ ունեն բանակցելու և հստակեցնելու իրենց հետագա հարաբերությունները և հատկապես առևտրատնտեսական համագործակցությունը։

«Եթե մենք կարողանանք ամեն բան ճիշտ անել, կարծում եմ, որ ամսեամիս կաճի վստահությունը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև նրա սահմաններից դուրս»,- հայտարարել է ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ից առաջ։ 

Նշենք, որ Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ էր 1973 թվականից։ Այս տարիների ընթացքում, սակայն, այս երկիրը կարողացել էր որոշակիորեն պահպանել իր ինքնուրույնությունը․ պահպանել էր ազգային արժույթը և չէր դարձել Շենգենյան գոտու մաս։ 

Ի՞նչ է փոխվել Brexit-ից հետո

Անցումային տարվա ընթացքում փոփոխությունները շատ չեն։ Ընդամենը Մեծ Բրիտանիան այլևս չի կարող օգտագործել ԵՄ-ի հետ ասոցացվող խորհրդանիշերը, մասնակցել միութենական մակարդակով որոշումների կայացմանը և ներկայացված չի լինի ԵՄ կառույցներում։ Սակայն մինչև տարեվերջ Մեծ Բրիտանիան  կմնա եվրոպական դատարանների իրավասության ներքո և կշարունակի վճարումներ անել ԵՄ բյուջե։ Ավելին, մինչև 2020-ի ավարտը Մեծ Բրիտանիան կշարունակի  եվրոպական ընդհանուր շուկայի մաս կազմել։ 

Մինչև տարեվերջ կողմերը պետք է համաձայնության հասնեն հետագա առևտրատնտեսական համագործակցության պայմանների վերաբերյալ։ Նման բանակցությունները սովորաբար տարիներ են տևում, սակայն այս անգամ կողմերն ունեն ընդամենը 11 ամիս։ Բանակցությունները կսկսվեն մարտի 3-ից։ Անցումային շրջանը երկարաձգվել չի կարող։ Եթե մինչև տարեվերջ որոշակի համաձայնության հասած չլինեն, ապա տեղի կունենա կոշտ Brexit․ կողմերի համար կսկսեն գործել Առևտրի համաշխարհային կազմակերպության դրույքաչափերը: 

Bloomberg-ի հաշվարկների համաձայն՝ Մեծ Բրիտանիան Brexit-ի հետևաքով արդեն իսկ կորցրել է 170 մլրդ դոլար, իսկ մինչև տարեվերջ կկորցնի ևս 90 մլրդ դոլար։ Այս երկրի տնտեսական աճն արդեն իսկ նվազել է 1 տոկոսով՝ հետ մնալով G7-ի անդամ մյուս երկրների ցուցանիշներից։ 

Իսկ ի՞նչ է կորցնում ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հեռանալու արդյունքում։ Թվային տվյալներով կորուստները հետևյալն են՝ բնակչության 13 տոկոսը, ՀՆԱ 15 տոկոսը և բյուջեի մուտքերի 12 տոկոսը։ 

Ինչպիսի՞ն են լինելու ԵՄ և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո արդեն իսկ հայտարարել է,որ չեն պատրաստվում հետևել ԵՄ օրենդրությանը և կարգերին այնպես, ինչպես իրենց օրենքներին և կարգերին։ Այս հայտարարությունից հետո ֆունտ ստեռլինգը որոշակիորեն արժեզրկվեց։ Սակայն, չնայած այս իրողությանը, ըստ մասնագետների՝ Մեծ Բրիտանիայում դեկտեմբերից ի վեր տնտեսական ակտիվության ցուցանիշներն աճում են։ Այն պահից սկսած, երբ հստակեցվեց, որ Brexit տեղի է ունենալու և այն էլ համաձայնագրով, այս երկրի տնտեսությունում աշխուժություն է նկատվում։

Առջևում, սակայն, կողմերի հարաբերությունների կնճռոտ հարցն է, որը մեծապես կարող է ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ Ջոնսոնն արդեն հայտարարել է, որ ցանկանում են ԵՄ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր կնքել Կանադայի կամ գոնե Ավստրալիայի օրինակով։ 

Կանադան և ԵՄ-ն 7 տարի տևած բանակցություններից հետո 2016 թվականին առևտրատնտեսական համագործակցության պայմանագիր են կնքել, ըստ որի չեղարկվել է մաքսատուրքերի 99 տոկոսը։ Արդյունքում ակտիվացել է երկու կողմերի միջև առևտուրը։ 

Ավտրալիայի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2018-ին և դեռևս ավարտված չեն։ 

Նշենք, որ ԵՄ-Մեծ Բրիտանիա բանակցություններում կարևոր թեմաներ են լինելու նաև  տվյալների բազաներից օգտվելու խնդիրը, բրիտանական ջրերում ձկնորսության իրավունքի հարցը։ 

 

 

brexit Մեծ Բրիտանիա ԵՄ Աշխարհում

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին