f

Անկախ

Թուրքական հենարաններ Լիբանանում


«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը գրում է․

Լիբանանյան հեռուստացույցի հայտագրին հաջորդած գրգռիչ ելույթը կարելի է համարել անմիջական հակազդեցություն: Հետեւաբար` ոչ ծրագրված սադրանք առաջացնելու նախապատրաստված մարտավարական քայլ: 

Խնդիրը այս դեպքում սոցցանցերում շատ արագ բռնկումն է եւ հետզհետե նաեւ այդ թեմաների շահարկումը հոգեւոր-հասարակական կենտրոնների կողմից։ 

Սա արդեն նշանակում է, որ պարարտ հող է ձեւավորվել  Թուրքիային հարվածող որեւէ տեղեկատվական քայլի դիմաց վայրագ հակահարձակում կազմակերպելու: 

Նման ենթահողի ձեւավորված լինելու մասին բազմաթիվ նախադրյալներ դրսեւորվել էին արդեն: Բավական հետ գնանք եւ հիշենք, թե ինչպես Անկարան առաջինը ինքնառաջադրվեց մաս կազմելու հարավային Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման որոշման գործադրությանը: Այնուհետեւ, կրթական հաստատությունների վերանորոգում, հյուսիսի թուրքմեն ազգաբնակչության բացահայտ հովանավորչություն կատարելու բազմաթիվ օրինակներ, Լիբանանում թուրք դեսպանի մաքոքային այցելություններ, հարավում հիվանդանոցների կառուցում: Ակադեմական մակարդակի վրա տարբեր համալսարանների հետ պայմանավորվածություններ` արխիվային համատեղ աշխատանքներ իրականացնելու, թուրք դասախոսների գործուղում: «Անատոլու» լրատվական գործակալության բեյրության  մասնաճյուղի բացում, թուրքերեն դասընթացների հայտարարություն եւ ուսանողների հավաքագրում: Հավաքագրում  նաեւ օսմանցիների շառավիղներին քաղաքացիություն շնորհելու փաստով, եւ փայլուն ուսանողների դիմաց Թուրքիայի տարբեր համալսարանների դռների բացում: 

Առաջին անգամ չէր, որ Դաշնակցության Լիբանանի երիտասարդական միության կազմակերպած քարոզչական քաղաքակիրթ բողոքը արժանանում էր Թուրքիայի դեսպանի անվտանգության աշխատակիցների եւ նրանց կողմից գործուղված տարրերի բռնի հակազդեցությանը: Այնուհետեւ, ապրիլքսանչորսյան միջոցառումներից հետո, պատերի վրա համեցած Թուրքիայի ժխտողական դիմագիծը բացահայտող կարգախոսերի ջնջումը պահանջող թուրք դեսպանի բողոքագիր` հղված Լիբանանի արտգործնախարարությանը։ 

Այս բոլորը նախանիշ էին, որ Անկարան որոշել է հակազդել  իր դեմ կատարվող յուրաքանչյուր քարոզչաքաղաքական գործողությանը: 

Շրջադարձային նշանակություն ուներ Լիբանանի Հանրապետության նախագահի ուղերձը` Մեծն Լիբանանի հիմնադրության 100-ամյակի նշումների ազդանշանը տվող: Այնտեղ իրերը կոչվեցին իրենց անուններով: Նախագահը ոչ միայն ընդգծեց օսմանյան կայսրության ջարդարար դիմագիծն ու սովամահության կանխամտածված ծրագրավորումը, այլ նաեւ շեշտեց այս բոլորի մասին իրազեկել հանրությանը, նոր սերնդին: 

Անկարան հակազդեց բարձրագույն դիրքերից: Թուրք դեսպանին հանձնարարվեց այցելել Լիբանանի արտգործնախարարին, բողոքելու եւ պետության դիրքորոշումը վերանայելու` պատմական նման գնահատական կատարելու առումով: 

Իրավիճակ էր փոխվել: Անկարան արդեն Լիբանանում հենարան ուներ նման բարձրաձայնումներ կատարելու, բողոքելու, սրբագրություն պահանջելու: Հենարանները սոցցանցերում երեւացող լուտանքային գրականություն մշակողները չէին իհարկե։ Աթաթուրքի արձանի կանգնեցումը ծրագրողներն էին, թուրքական մշակույթը Լիբանանում տարածողները, նորօրյա օսմանցիները, քաղաքացիություն ստացողները եւ հատկապես Լիբանանի տնտեսության մեծ դռներից մուտք գործած տնտեսական ուժի ներկայացուցիչները: 

Անկարայի համար հիմա պահն է նաեւ լիարժեք շահարկելու կրոնական գործոնը: Ցեղասպանության իսլամ-քրիստոնյա հարաբերակցությունը այլ կերպ է ներկայացվում` լուսարձակի տակ բերելու համար քրիստոնյա հայերի կիրառած «դավաճանական քաղաքականությունը» օսմանյան կայսրության իսլամ ղեկավարության դեմ: Դասական թեզերն են` նորացված տեսքերով, որոնք կամովին ներկայացվում են լիբանանյան տարբեր շրջանակների կողմից: 

Կան իհարկե տարածաշրջանային-աշխարհաքաղաքական դրդապատճառներ: Թեհրան-Անկարա հարաբերությունների ելեւէջներից սկսած մինչեւ սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու արտաքին քաղաքականության պարունակում տարբեր արաբական պետությունների հետ մրցակցության եւ շահերի բախման երեւույթների դրսեւորումները: Այս բոլոր գործընթացներում հայկական գործոնը, ի շարս այլ թեմաների, շահարկման նյութ է: 

Խնդիրը տարածաշրջանային հնչեղություն ու տարողություն ունի եւ հայկական գործոնը թիրախավորելու նպատակ չի հետապնդում միայն: Իբրեւ լիբանանահայություն, սակայն, գործ ունենք հակառակորդի հետ, որը լիբանանյան քաղաքական եւ հասարակական դաշտերի վրա ձեռք է բերել որոշակի ազդեցիկություն: Համահայկական օրակարգերի մշակման եւ հետապնդման մեր աշխատանքներում այս հանգամանքները նկատի ունենալով նոր ռազմավարության եւ աշխատանքի նոր ոճի որդեգրման անհրաժեշտությունն զգացվում է

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին