16-ամյա Հակոբ Քասաբյանը մասնակցել է Ֆրանսիական TF1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ձայն» երաժշտական շոուին: Գրում է Rusarminfo.ru-ն:
Քասաբյանը կատարել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Լառա Ֆաբիանի «Broken Vow» երգը: Հենց Լառա Ֆաբիանը, որն ընդգրկված է շոուի ժյուրիի կազմում, անմիջապես ճանաչել է Հակոբի կատարմամբ իր երգը:
«Սա իմ երգն է: Broken Vow»-ն», - զարմացած հայտարարել է Ֆաբիանը ՝ լսելով կոմպոզիցիայի առաջին նոտաները:
Կատարման ավարտից վայրկյաններ առաջ ժյուրիի մեկ այլ անդամ՝ երգիչ Պասկալ Օբիսպոն շրջվել է դեպի Հակոբ Կասաբյանը՝ դրանով իսկ երիտասարդ հային հնարավորություն տալով շարունակել ելույթ ունենալ հեռուստաշոուի շրջանակներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգիչ Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել գերմանական մանկական «Ձայն» երաժշտական մրցույթի եզրափակչում: