Քիչ առաջ կարդացի ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․
«Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:
Մի կողմ թողնենք,որ Հայաստանում մոլեգնող համաճարակի և դրա հետևանքով հարյուրավոր մահերի հիմնական պատասխանատուն փոխանակ խիղճ ունենար և հրաժարական տար, կամ գոնե փորձեր շտկել համաճարակային իրավիճակը, ժամանակ է գտնում մասնակցել Սիրելի Առաջնորդի հայտարարած ներքաղաքական պատերազմին և իրեն իրավունք է վերապահում, որպես գործադիր պաշտոնյա պատիժ պահանջել, խախտելով անմեղության կանխավարկածը։ Եթե հարգելի նախարարը լիներ սկզբունքային գործիչ, ապա պետք է կոչ աներ Գագիկ Ծառուկյանին․
-Պարոն Ծառուկյան, մի վստահեք Հայաստանի կոռումպացված դատական համակարգին և մի կատարեք դատարանի որոշումները, ինչպես ես։