РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայում մեկ օրում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսից 26 մարդ է մահացել: Գրում է Gazeta.ru- ն:
Այս ցուցանիշը 2020 թ. մարտից ի վեր ամենացածրն է:
Երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 34371-ի:
Բացի այդ 303 քաղաքացու կորոնավիրուսի դեմ թեսթի պատասխանը դրական է եղել։ Երկրում համաճարակի ընթացքում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն աճել է մինչև 237.290-ի:
Միևնույն ժամանակ հիվանդությունից բուժվել է 177 010 մարդ:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: