f

Անկախ

Ինչպե՞ս են նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում պատգամավորների, նախարարների մոտ․ Թանդիլյանը՝ գլխավոր դատախազին


Ինչպե՞ս է ստացվում, որ առերեւույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ-ն որոշում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։

«Արդյոք այս գործի շրջանակներում միայն 2017 թվականի ընտրակաշառքի դեպքեր եք գտել եւ չեք գտել 2018 թվականին կամ մինչեւ այդ եղած որեւէ նյութ, պատգամավորների ստորագրած որեւէ փաստաթուղթ։

Արդյոք միայն այս քաղաքական ուժի «Ծառուկյան» դաշինքի մասով եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում։ Օրինակ՝ Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկատվության չե՞ք տիրապետում։

Ինչպե՞ս է ստացվում, որ առերեւույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին։ Կարծես՝ թափած էր մի տեղ, նրանք էլ հավաքել եւ տեղադրել էին»,- հարցրեց Թանդիլյանը։

Դավթյանն ասաց, որ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որեւէ քաղաքական ուժի կամ որեւէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր. «Քրեական վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ, երբ դրանց ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում՝ ընտրակաշառք ձեռք բերելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում անալիզ չի արվում՝ որ քաղաքական ուժին է վերաբերում կամ՝ որ ժամանակահատվածին։  Եթե այդ կամ այլ գործով որեւէ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվի որեւէ այլ քաղաքական ուժի, որեւէ ժամանակահատվածի ընտրությունների վերաբերյալ փաստաղթղեր, հավաստիացնում եմ, որ կունենա նույն ճակատագիրը»։

Անդրադառնալով փաստաթղթերի հրապարակմանը՝ Դավթյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություն հրապարակել. «Բոլոր այն դեպքերում երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթն իրականացնող մարմնի լիազորությունն է, պարտականությունն է՝ հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու պատասխանատվությամբ»։

Թանդիլյանն արձագանքեց. «Այսինքն՝ դուք դիտավորությամբ՝ համարելով ոչ այնքան կարեւոր նյութ կամ ոչ նախաքննական գաղտնիք պարունակող՝ արտահոսք եք կազմակերպել եւ տրամադրել տվյալները իշխող քաղաքական ուժին եւ համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը։ Այնինչ դուք այդ փաստաթղթով եք եկել ԱԺ, հետեւաբար այն դեռ պետք է ապացուցման ենթակա փաստաթուղթ լինի»։

ԼՀԿ պատգամավորը կրկնեց հարցերը. «Դուք այլ քրեական գործ եք բացահայտել 2017 թվականը։ 2017 թվականի այդ դեպքով այլ տարիների որեւէ արձանագրում չե՞ք արել։

2017 թվականի մայիսի 12-ին հիշեցրեք՝ ո՞վ էր դատախազը, երբ ես լայվով արձանագրում էի Արարատյան թաղամասում ընտրակաշառք բաժանելու դեպք։ Մի անգամ ձեր մտքով անցե՞լ է որեւէ մեկին հարց տալ, թե՞ նման պահանջարկ չկա կամ նման առաջադրանք»։

Գլխավոր դատախազը պատասխանեց.

«Ես հստակ ասացի՝ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տեղեկացնել։ Մնացած այլ ճանապարհով արտահոսքը հանցագործություն է։ 

2017 թվականին ես եմ եղել դատախազը։ Աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվել, ձեր վկայակոչած դեպքը չեմ կարող հիշել, բայց բացառված է, որ դրանով վարույթ իրականացված չլինի»։

Գլխավոր դատախազություն Մանե Թանդիլյան Արտակ Դավթյան

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին