f

Անկախ

Կա՞ երաշխիք, որ վաղը քաղաքական իրողությամբ պայմանավորված միջնորդությունը հետ չեք վերցնի. Գորգիսյանը՝ գլխավոր դատախազին


Կա՞ երաշխիք, որ վաղը, քաղաքական իրողությամբ պայմանավորված, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անռենմխելիությունից զրկելու միջնորդությունը հետ չեք վերցնի։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

«2 տարի առաջ այս նույն դահլիճում դուք կրկին միջնորդություն էիք բերել՝ անձեռնմխելիությունից զրկելու մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին. ակնհայտ կատարելով քաղաքական պատվեր։ Հետո կրկին քաղաքական ազդեցության հետեւանքով հետ վերցրիք այդ միջնորդությունը։ Որքանո՞վ պետք է հանրությունը վստահ լինի, որ այսօրվա ձեր միջնորդությունը կրկին պայմանավորված չէր քաղաքական պատվերով եւ կա՞ որեւէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական իրողությունների փոփոխությունների հետեւանքով դուք հետ չեք վերցնելու այս միջնորդությունը»,- ասաց Գորգիսյանը։

Դավթյանն ասաց, որ ինքը նշված երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել. «Այն պատգամավորի վերաբերյալ, որ ես ժամանակին ներկայացրել եմ, ձեզ ուղիղ պատասխանում եմ. ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր, դրան շատ մանրամասն անդրադարձել եմ»։

Գորգիսյանն արձագանքեց, եթե դա ակնհայտ քաղաքական պատվեր չի եղել, ապա ինչո՞ւ գլխավոր դատախազը հետ վերցրեց այդ միջնորդությունը. «Այո, ես պնդում եմ, որ դուք կատարել եք քաղաքակա պատվեր եւ կարող են լիներ հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական առաջնորդների քաղաքական պատվերները»։

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այս քաղաքական մարմնում առիթ ունեցել եմ լսելու կարծիքներ, որոնք խիստ սուբյեկտիվ են եւ իրականության հետ որեւէ աղերս չունեն. այդպիսին, պարոն Գորգիսյան, ձեր խոսքն է»։

Գևորգ Գորգիսյան Արտակ Դավթյան

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին