f

Անկախ

Սա շինծու գործ է. սա իրավական գործընթաց չէ. Էնֆիաջյանը՝ դատախազին


Ի սկզբանե ուզում եմ ասել, որ սա շինծու գործ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ-ն որոշում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։

«Այս ամենի քննարկումը սկսել է հունիսի 5-ին ԲՀԿ քաղաքական թիմի հավաք, որտեղ քննարկվել են տարբեր հիմնախնդիրներ, մատնանշվել են բացթողումները. սոցիալական, տնտեսական ստեղծված իրավիճակով պայմանավորված բացթողումները, մտահոգիչգնահատականներ են տրվել, ինչից հետո սկսվել են քաղաքական տարբեր ելեւէջներ եւ քաղաքական որեւիցե օրակարգ չպարունակող գնահատականներ եւ վիրավորանքներ։ Այս ամենին հաջորդել են տարբեր փաստաթղթերի եւ տեսաձայնագրությունների հրապարակայնացումը։ Այն դեպքում երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում բարի համբավը ոչ միայն տարածված է ՀՀ-ում, այլ նաեւ ՀՀ-ից դուրս։ Նրա ծավալած գործունեությունը արդեն իսկ այսօր պետք է արձանագրենք, որ պատմության մեջ ամրագրված է որպես փառահեղ գործունեություն ծավալած մարդու անցած ճանապարհ։

Ես ԲՀԿ հիմնադիր անդամ եմ, ձեր կողմից արձանագրած անուն-ազգանուններից կեսից ավելին չեմ ճանաչում»,- ասաց Էնֆիաջյան։

Գլխավոր դատախազն էլ նշեց, որ բոլորը քննության մեջ կներգրավվեն. «Ենթադրում եմ, որ դուք եւս առիթ կունենաք ձեզ հայտնի տեղեկությունները քրեական գործով հայտնելու։

Ժամանակագրությամբ ասեմ, որ այս փաստաթղթերը հայտնաբերվել են դեռեւս փետրվարին հարուցված քրեական գործով կատարվա խուզարկությամբ։ Կոնրետ այս պրոցեսը բացարձակապես մաքուր իրավական գործընթաց է։ Այդ ապացույցները ձեռք էին բերվում երեկ մինչեւ միջնորդությունը մուտք անելու պահը»։

Էնֆիաջյանն արձագանքեց. «Սա ոչ միայն իմ համոզմունքն է, որ սա իրավական գործընթաց չէ, այլ տարբեր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների եւ տարբեր միջազգային կազմակերպությունների եւ ներկայացուցիչների կարծիքն է։ Սա Գագիկ Ծառուկյանի բարի համբավը արատավորելու գործընթաց է, որը չի ստացվելու, քանի որ ամեն ինչ ժամանակի եւ խրոնիկայի մեջ է տեղի ունենալու»։

Դավթյանն ասաց, որ իրականացվելու է քրեադատավարական գործընթաց, թե այդ գործընթացից ում պատվի ու արժանապատվության, բարի համբավի հետ խնդիրներ տեղի կունենան, դա քրեադատավարական կատեգորիաներ չեն։

Վահե Էնֆիաջյան Արտակ Դավթյան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին