f

Անկախ

Ագուլիսից Ստեփանակերտ՝ խաղաղ զարգացման իրավունքը


 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցի առիթով քաղաքական խիստ այժմեական հնչեղություն ունի։ Սկզբից հիշելը, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով նախանշում է, որ Երեւանը հիմնահարցի միջազգայնացման նոր քայլեր առնելու որոշում է կայացրել։ Ընդգծելով Ագուլիսի կրկնությունը՝ պաշտոնական Երեւանը հաստատում է, որ ցեղային զտման քաղաքականությունը շարունակվել է Նախիջեւանի հայաթափման տեսքով, մշակութային ջարդարար գործողություններով։

Միջազգային ընտանիքի ուշադրությանն է հանձնվում, որ այս քաղաքականության արդյունքում ոչնչացվել է մի ամբողջ մշակութային ժառանգություն, ընդ որում համաքրիստոնեական արժեք ներկայացնող հուշակոթողներ։

Պաշտոնական Երեւանի ինքնահանձնարարականը հստակ է՝  Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում: Այս բանաձեւը երկու կարեւորագույն ուղերձ է պարփակում։ Նախ այն, որ Նախիջեւանը պաշտոնապես նկատվում է հայ ժողովրդի պատմական հայրենիքը եւ շեշտվում է  հայ ժողովրդի ապրելու, արարելու եւ զարգանալու իրավունքը, որի պաշտպանության համար պետությունը վճռական է տրամադրված։ 

Երկրորդ, երբ ասվում է այդ թվում՝ Արցախին, բանաձեւվում է նաեւ Արցախի պատմական հայրենիք լինելն ու արցախահայության անվտանգության երաշխավորությունն ստանձնելը։ Նախիջեւանի զուգահեռը Արցախի հետ պարզապես այդ տարածքի հայապատկանելիության փոխանցումն է միջազգային  ընանիքին․ առավել եւս Երեւանի կողմից վճռականորեն պատմական հայրենիքի հատվածում հայ ժողովրդի զարգացման իրավունքի վերաիրացման առաջադրանքի պաշտոնականացումը։

Համարյա նույն օրերին այս անգամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը արծարծել է հայկական ուժերի դիրքերի բարելավված լինելու փաստը։ Չնայած Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է ամրացնելՆախիջեւանում համազորային բանակն ու դիրքերը, սակայն Հայաստանի զինված ուժերը դա թույլ չեն տալիս եւ 2019 թվականի ընթացքում եղել է Նախիջեւանի ուղղությամբ դիրքերի մարտավարական բարելավում, արդյունավետ վերահսկողության ենթակառուցվածքների ձեւավորում եւ զինտեխնիկայի համալրում: Ասել էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Նման հայտարարություններն առավել եւս համոզում են, որ կատարվածը զուտ տարելիցային առիթի պատշաճ ուղերձի սահմաններից անդին է եւ ունի ըստ էության ռազմաքաղաքական բովանդակություն։ Ուղերձներն ուղղվում են Մոսկվային, Բաքվին, Անկարային եւ միջազգային ընտանիքին։ ՀՀ ԶՈՒ-ի անունից ասվածը իմաստավորում է ԱԳՆ խոսնակի հիմնավորած պատմական հայրենիքում խաղաղ զարգանալու իրավունքի վճռական պաշտպանությունը։

Հայտարարությունները կարող են ունենալ նաեւ աշխարհաքաղաքական հնչեղություն։ Վաշինգտոն-Անկարա լարված պարանաձգության կամ Մոսկվա-Անկարա կանաչ եւ կարմիր լույսերով ընթացող գործընթացների ֆոնին քաղաքականորեն օրինաչափ է լուսարձակները բացել տարածքային վիճելի խնդիրների վրա։ 2021 թվականին կլրանա ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը, որը սահմանել էր Նախիջեւանի կարգավիճակը: Իսկ հարաբերությունների լարված հանգրվանում Վաշինգտոնը կարող է հիշել Նախիջեւանի պատմական պատկանելիությունը կամ Ագուլիսի ջարդերն ու Նախիջեւանի հայաթափումը, ընդհուպ մինչեւ  Ջուղայի կոթողների մասսայական ոչնչացումները։ 

Այս բոլորի նախադրյալը պաշտոնական Երեւանի հայտարարություններն են։ 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ Կարծիք Ակնարկ Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելից Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Կայացել է ՙԿրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի՚ ճանապարհային քարտեզի քննարկումը
Շոյգու. Ռուս խաղաղապահները հնարավոր ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար
Խաղաղ համակեցության շանս չունենք. մարզվեք, կրթվեք, շատ երեխա ունեցեք ու պատրաստվեք հաջորդ փուլին. Էլիբեգովա
Ուշացման, հապաղման ժամանակաշրջանը մոտենում է ավարտին. Արսեն Ջուլֆալակյան
Վազգեն Մանուկյանին վարկաբեկողներն ու մերժողները ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրերի իրագործմանը...
ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է. Աշոտյան
Ռուս փորձագետը պարզաբանել է, թե Հայաստանն առաջին հերթին ինչպիսի սպառազինություն պետք է գնի
«Դիվանագիտությունը սիրում է լռություն». ԱԳ նախարարը ընթերցեց իր հայտարարության տեքստը, իսկ հարցերին չպատասխանեց
Վազգեն Մանուկյանի անունը Գետաշենի անկման հետ կապված շահարկումներից զերծ պահելու համար, ներկայացնում եմ Գետաշենի անկման իրական պատճառը
Փաշինյանի համար դեղեր տարած երիտասարդներն ազատ արձակվեցին. նրանց բերման էին ենթարկել անձը պարզելու համար
Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը
Ով է փրկել Ջալալ Հարությունյանին
Նոր գտածոներ. Վանա լճի ափին Արարատյան թագավորության շրջանի ավերակներ են հայտնաբերվել
Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն
ԱԱԾ-ն փորձում է տապալել Սերգեյ Խառատյանի գործով գրավի դատական նիստը. փաստաբան
Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել է ՆԱՏՕ–ին դիմելու սցենարը. ուշագրավ մանրամասներ գաղտնի ծրագրից. NEWS.am
Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել, ներդրվել է 100 միլիոն 300 հազար դրամ․ ՀՏԶՀ
Փնտրվում է էկոնոմիկայի փոխնախարար՝ իշխանամետ հայացքներով. Hraparak.am
ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը
Այն, ինչի մասին կպատմեմ, առնչվում է Հոկտեմբերի 27֊ի սպանդի թեմային ուղղակիորեն․Վարդան Բալյան
Պետությո՞ւն, թե՞ տարածք․ Հայաստանի ապագայի մեր որոշելիքը
Մենք պետք է հանդիմանանք ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք Փաշինյանի անցնցում հեռացումը. Մասիսի քաղաքապետ
Խոշոր վթար` Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու բեռնատար Газель-ը․ վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
Ավելին
Ավելին