f

Անկախ

Դուք այսօր պարզ ճակատով եք կանգնելու ձեր քաղաքական հրահանգչի առաջ. Շաքե Իսայանը՝ Արթուր Դավթյանին


Քրեական գործը հաջորդեց անմիջապես այն բանին, երբ պարոն Ծառուկյանը հունիսի 5-ին  հայտարարեց, որ պետական անվտանգության սպառնալիքի առաջ ենք այլեւս կանգնած, որ համավարակի դեմ պայքարը լիակատար ձախողված է: Այս մասին  այսօր` հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:

«Դուք կարող եք ընդունել, կամ չընդունել մեզ, դուք կարող եք ընդունել, կամ չընդունել այն ուժը, որը մենք ենք ներկայացնում, կարող եք սիրել, կամ չսիրել, ինձ կամ իմ գործընկերներին, բայց չտեսնել` այս գործն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ, դուք չեք կարող: Քրեական գործը հաջորդեց անմիջապես այն բանին, երբ պարոն Ծառուկյանը հունիսի 5-ին  հայտարարեց, որ պետական անվտանգության սպառնալիքի առաջ ենք այլեւս կանգնած, որ համավարակի դեմ պայքարը լիակատար ձախողված է: ընդ որում, կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր եւ քաղաքակիրթ պայքարի ձեւ, բայց ինչպես երեւում է գործող իշխանությունները շատ արագ ընտելացել են հին մեթոդներին եւ խուսափեցին ճիշտ ընկալել իրականությունը, ընդունել ձախողումները եւ օգնությամբ դիմել նրանց, ովքեր կարող էին սթափ գնահատել իրավիճակը:

Արդյունքը` խուզարկություններ ԲՀԿ շտաբերում, կուսակցության հարյուրավոր անդամների բնակարաններում, այդ թվում այսօր առավոտյան նրանց բոլորին ԱԱԾ բերման ենթարկելը»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` իշխանություններն ընտրել են ինքնախաբեության ուղին, իշխանությունը եւ նրա ներկայացուցիչները օգտվում են մանիպուլյացիոն խողովակների անազնիվ մեթոդներից:

«Նախաքննության գաղտնիք հանդիսացող փաստաթուղթը հայտնվում է իշխանական պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին, ովքեր հերթ չտալով հրապարակում են այն, մինչդեռ այն չի տրամադրվում Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբին: ԱԱԾ-ի գաղտնի կազմող այսպես կոչված ապացույցները այս իշխանության օրոք ազատ շրջանառվում է սոցիալական ցանցերում եւ մամուլում, սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այսօրվա իշխանությունների, ժողովրդավարության պատկերացումների մասին: Միգուցե սա պոպուլիզմ է, ոչ պրոֆեսիոնալիզմ, դեմագոգիա, մասկի շոու իշխանություն, բայց ոչ ժողովրդավարություն: Եթե իրենց պատկերացրած ժողովրդավարությունը քաղաքական հայտարարության համար քրեական հետապնդում սկսելն է, ապա այս պետությանը առաջիկայում լրիվ այլ ռեժիմ է սպասվում: Այս եւ շատ այլ գործերով իշխանությունները խախտել են անմեղության կանխավարկածը  րադար դատաքննության իրավունքը, ցուցմունք տալուց հրաժարվելուն իրավունքը, դժվար է գտնել մի իրավունք, որը չի խախտվել այս գործով , չկա իրավունք անձի տունը խուզարկելու,  ապացույցներ առգրավելու, նրան փաստացի որպես մեղադրյալ ներգրավվելու առանց ԱԺ-ի համաձայնության, գոնե ՄԻԵԴ նախադեպային որոշումները կարդացեք, պարոնայք իրավաբաններ»,-ասաց նա:

Անդրադառնալով միջնորդագրի իրավական մասին, նա ասաց, որ վկայակոչված 4 կասկածյալների ցուցմունքները բացառապես վերաբերում են Վազգեն Պողոսյանի գործողություններին, դրանք որեւէ նշում չեն պարունակում Գագիկ Ծառուկյանի գործությունների մասին:

«Այսինքն միջնորդագրում չի ներկայացավել որեւէ վերաբերելի փաստական տվյալ, որը կհաստաստի Գագիկ Ծառուկյանի առնչությունը ենթադրաբար ընտրակաշառք բաժանելու արարքին, քննությամբ ձեռք չեն բերվել ապացույցներ, որոնք կարող են վկայել ընտրողներին կաշառք տալու նպատակով Գագիկ Ծառուկյանի կողմից խումբ ստեղծելու եւ ղեկավարելու գործընթացին: Որո՞նք են Գագիկ Ծառուկյանի անմիջական մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը, ձեր վկայակոչած ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայից ովքեր են անմիջականորեն շփվել Գագիկ Ծառուկյանի հետ, ովքե՞ր են նրանից գտնվում նյութական կամ անձնական կախվածության մեջ, ինչ ի նկատի ունեք նյութական կամ անձնական կախվածություն ասելով, չէ որ ի վերջո դրա բացատրությունը, պարոն դատախազ, ստիպված եք լինելու տալ: Միջնորդագրում օգտագործել եք մեղադրյալ եզրույթը, երբ ԱԺ-ից հայցում եք քրեական հետապնդման համաձայնություն»,- ասաց նա:

Շաքե Իսայանը հավելեց, որ եթե անգամ պատգամավորների վրա քրեական գործեր կարեն, իրենց համախոհները փողոցում շարունակելու են պայքարը:

«Չեք կարող մինչեւ ձեր իշխանության ավարտը արտակարգ դրություն հայտարարել: Դուք վախենում եք Գագիկ Ծառուկյանից: Իսկ պարոն դատախազ, ես ձեզ շնորհավորում եմ, որովհետեւ այսօր դուք պարզ ճակատով եք կանգնելու ձեր քաղաքական հրահանգչի առաջ, կարող եմ պնդել, որ ձեզ դրա համար մի յուղոտ պարգեւավճար կտան, բայց ինչպես եք կանգնելու Աստծո դատաստանի առաջ, ես չգիտեմ»,-ասաց նա:

Շաքե Իսայան Բարգավաճ Հայաստան Գլխավոր դատախազություն

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին