Իրաքում անվտանգության աշխատակիցները երկրի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վեց անդամների։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ հետախուզական վարչության տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները հետախուզման մեջ էին գտնվում:
Նրանք հետաքննության անցկացման համար դատական մարմիններին են փոխանցվել։