Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունները մտադիր են վերականգնել մահապատիժը հուլիս ամսին `գրեթե 20-ամյա դադարից հետո: Այդ մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հրահանգել է բանտերի դաշնային բյուրոյին որոշել չորս բանտարկյալների մահապատժի ժամկետները, որոնցից երկուսը դատապարտված են սպանության համար, իսկ մյուս երկուսը՝ երեխաների բռնաբարության համար:
Այդ բանտարկյալների մահապատիժը նշանակված է հուլիսի 13-ին, 15-ին և 17-ին, ինչպես նաև օգոստոսի 28-ին:
Մահապատժի իրականացումը տեղի կունենա դեղամիջոցի կիրառմամբ, երբ մեծ չափաբաժիններով ընդունելու դեպքում մահը վրա է հասնում շնչառության կանգից: