f

Անկախ

Վտանգավոր հանգրվան, որի լրջությունը հասկանալ է պետք


Երևի թե իշխանափոխությունից հետո առաջին անգամն է, որ ուղիղ փորձ է արվում, ոչ միայն դե ֆակտո դուրս գալ օրինականության շրջանակից, այլ դա ձևակերպել դե յուրե։ Ինձ համար բացարձակ անհասկանալի ու անընդունելի ենթադրյալ նպատակներով (ամբողջական իշխանության զավթում, կապրիզ, «պրինցիպ», սպորտային ազարտ...) խամաճիկային ՍԴ ունենալու ճամփան մեզ բերեց ու հասցրեց Սահմանադրության խախտմամբ Սահմանադրությունը փոփոխելու փորձերի վտանգավոր կետին։ Կարծում եմ, որ իմ կոլեգա իրավաբանների կողմից արդեն իսկ բավարար չափով պարզաբանվել է, որ Սահմանադրության նորմերի փոփոխությունն առանց Սահմանադրական դատարանի եզրակացության տեղի ունենալ չի կարող։ Նախ այդ գործընթացը ուղիղ նախատեսված է գործող Սահմանադրության 168-րդ հոդվածով։ Ով ինչպես ուզում է այդ նորմն ընթերցել, բայց հակառակը կարելի է հասկանալ միայն համապատասխան «ուղղակի դիտավորության» պարագայում։ Իրավաբանությունը օրենք ընթերցելու հետ շփոթած ընկերների ուշադրությունը հրավիրեմ նաև այն հանգամանքին, որ 168-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը պատահական կամ ինքնանպատակ չէ։ Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների բացարձակ իրավունքը ժողովրդից մասնակի վերցնելով ու պետական մարմիններին փոխանցելով, սահմանադիրը նախատեսել է նաև այդ փոփոխությունների համար խիստ բարձր աստիճանի կոնկենսուսի անհրաժեշտություն իշխանության բոլոր ճյուղերի միջև։ Անհնար է որևէ մղձավանջում պատկերացնել, որ օրենսդիր իշխանությունում անգամ բացարձակ ներկայացում ունեցող որևէ քաղաքական ուժ կարող է հնարավորություն ունենալ միանձնյա փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ Շատ է խոսվել նաև այն մասին, որ նման գործողությունը կարող է առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ պարունակել ու քրեորեն պատժելի է։
Բայց ես ցանկանում եմ հարցին նաև այլ, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր տեսանկյունից նայել, քան այժմեական մանր հարցերն են, քաղաքական գզվրտոցը, լիակատար իշխանության տիրանալու ցանկությունը, անգամ առանձնապես ծանր հանցանքը, որի համար ապագայում հնարավոր է պատասխանատվության կանչվողներ լինեն։ Հարցին նայենք պետական անվտանգության ու պետականության ապագայի տեսանկյունից, հասկանանք, թե ինչի հետ ենք իրականում խաղում։ Պատկերացնենք, որ նախանշված հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունները դե ֆակտո իրականացվեն։ Սա կնշանակի ունենալ «ոչ լեգիտիմ» Սահմանադրություն, որի պարագայում պետության իրավական անվտանգության մասին խոսելը կլինի ավելորդ, իսկ ցանկացած քաղաքական, իրավական կամ տնտեսական ճգնաժամ հղի կլինի պետությունն անարխիայի վերածելու վտանգով։ Ավելին` պատկերացնենք, որ 5, 10, 20 կամ ինչքան տարի կուզեն իշխանությունները հետո (չմոռանանք նաև, որ այդ ողջ ընթացքում Սահմանադրության լինել-չլինելը մշտապես խարանի նման շարունակելու է օդից կախված մնալ), կրկին տեղի է ունենում իշխանափոխություն, ու նոր իշխանությունները փորձ կատարեն վերականգնել սահմանադրական կարգը։ Դա նրանց չի հաջողվելու իրականացնել, քանի որ «հետ փոփոխված» կամ նոր գրված Սահմանադրության գլխին կրկին կարող է կախված լինել այդ «ոչ լեգիտիմության» խարանը, միշտ բաց է մնալու այն հարցը, թե իսկ ինչու դուք կարող եք արդյո՞ք փոփոխել Սահմանադրությունը, ու ի՞նչ կարգով եք դա պատրաստվում իրականացնել։ Այն կարգով, որ արդեն նախատեսված կլինի այդ պահին, թե՞ նախքան փոփոխությունները եղած կարգով, թե՞ նոր կարգ են սահմանելու։ Ամեն տեղից վեր կացող կարող է հայտարարել, որ միակ ճիշտ կարգով սահմանված, ամենասահմանադրական Սահմանադրությունը հատկապես իր ծոցագրպանում դրվածն է։ Այսպես պետության մայր օրենքը կիջեցվի քաղաքական պայքարում մանրադրամի ու խաղալիքի մակարդակի։ Իսկ դա արդեն պետություն ու պետականություն չի լինի, դա կլինի պարզ բրոնյան շարժում, խառնաշփոթ։
Պատմությունը շատ բան է մոռանալու, շատ բան է անցնելու ու կորչելու, մեր սերունդները այսօրվա մանր իշխանական, քաղաքական խաղերի մասին չեն էլ ցանկանալու պատկերացում ունենալ։ Բայց պետականության հետ խաղը, պետության իրավական անվտանգության գլխին մեծ հարցական կախելը հիշվելու է միշտ ու չի ներվելու երբեք։

 

Սահմանադրական դատարան Սահմանադրություն Երվանդ Վարոսյան Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը
Տարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի. Փաշինյան
Ընթանում են խորհրդարանական հերթական ճեպազրույցները. ուղիղ
Քրեական հետախույզները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
Հիմա բարեփոխումների համար ամենալավ շրջանն է, որովհետեւ մենք այլեւս որեւէ կորցնելու բան չունենք. Վարչապետ
Ընթանում է «բնապահպաններն ընդդեմ Տիգրան Ավինյանի» գործով դատական նիստը. ուղիղ
Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. Մհեր Գրիգորյան
Գեղամ Գեւորգյանը մասնակցել է ԱՊՀ երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին
Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել. Փաշինյան
Հունիսի 5․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
Հունիսի 4-5-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5․2 հա տարածք
«Հանրային վերահսկողությո՞ւն», թե՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում
2020-ը նույնպես պատմական ստացվեց. Կորոնավիրուսը կարող է որոշակի տնտեսական դժվարություններ առաջացնել երկրի համար. Փաշինյան
Անգամ ամենակարևոր անվտանգության խնդիրներ լուծելիս չպետք է մոռանալ բարոյական նորմերի գոյության մասին. Տարոն Սիմոնյան
Արցախում 31 մարդ արդեն առողջացել է կորոնավիրուսից, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար
Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա. Վանեցյանը՝ Փաշինյանին
Կորոնավիրուսից մահացած 7 պացիենտներից ամենաերիտասարդը 33 տարեկան կին է. Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Ֆիզմաթում անցկացվող հանրապետական օլիմպիադայի մասնակիցները հերթով, ջերմաչափվելով են մտնում լսարան. նախարար
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 596-ով. Կա 8 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից
Կորոնավիրուսի շրջանը նոր է սկսվել, անհայտ է՝ ինչքան կտեւի, արդյունքներն ու կորուստները ամփոփելու համար վաղ է. վարչապետ
Ջնջեք այդ նկարը ձեր էջից և վերջ դրեք մարդկամց մեջ գործ տալու գաղափարների տարածմանը. Արա Վարդանյանը՝ Փաշինյանին
Արցախի Արդսարություն կուսակցությունը բաց նամակ է հղել նախագահին
9-ամյա աղջնակը նամակ է գրել Ասեն Թորոսյանին
Ավելին
Ավելին