f

Անկախ

Այս մարդը մեզ բաժանեց մասերի


Աշխարհում ոչ ոք չէր ենթադրում, որ հայերն իրար այսքան կատեն։ Հրեաները մեզ նախանձում էին։ Ինձ միշտ հարցնում էին նրանք, թե ինչպե՞ս է մեզ հաջողվում այդքան փոքրաթիվ լինել սակայն միակամ։ Ընդհանրապես, փոքր ժողովուրդներին հատուկ է, երբ բոլորը բոլորին ճանաչում են, եթե պետք է, տեղն են բերում, իմանում բնավորության գծերը ըստ տոհմի հատկանիշների, ու անվերջ բամբասում իրարից։ Իսկ մեր մոտ այդպես չէր։ Մենք, իրար ճանաչելով, սիրելով, հանուն Արցախի, ատամներս սեղմած․ ցուրտ ու մութ տարիներին, սփյուռքի հետ մեկտեղված, տանելով արհավիրք ու ՀՀՇ, բլոկադա ու երկրաշարժ, մի մարդու նման հաղթեցինք թշնամուն։ Օր չկար, թաղում չլիներ։ Բայց մահ իմացեալ էր, ոչ համավարակային։ Սեր կար, պատիվ կար, արժանապատվություն կար։ Այս մարդը եկավ ու մեզ բաժանեց ճամբարների։ Անձամբ ես, չնայած, պաշտոնյա չեմ եղել, չեմ օգտվել որևէ պետական արտոնությունից, համեստորեն ծառայել եմ իմ Երկրին՝ ամենուր, որտեղ եղել եմ, ենթադրաբար սև եմ, որովհետև անընդհատ քննադատում եմ այսօրվա կարգը, բարքերը, ղեկավարներին։

Ես, մինչև այսօր, իմ օտարազգի բարեկամներին միայն լավն եմ պատմում։ Ասում եմ՝ մեզ մոտ, այո, հեղափոխություն է եղել, իրավիճակ է փոխվել։ Հրավիրում եմ ներդրումներ անելու։ Երկու ընկեր,անգամ քաղաքացիություն ստանալու հարց են դրել իմ առջև։ Սակայն ի՞նչ քաղաքաացիություն։ Այսօր, նրանցից մեկը զանգահարեց, ու ասում է, որ, ի տարբերություն ինձ, նրա հայ ծանոթները պատմում են, որ Հայաստանում շատ վատ է։ Արդյո՞ք այդպես է։ Ես ասացի, որ ոչ։ Ամեն ինչ շատ լավ է, բայց Ձեզ, որպես իմ հին ընկերներ, պիտի ասեմ, որ զզվելի վիճակում ենք հայտնվել, և եթե արագ որոշումներ չկայացվեն, շատ վատ է լինելու։

Դուք երբևէ խոսե՞լ եք Ձեր հայրենադարձված ընկերների, կամ ծանոթների հետ, նրանց, որ ամեն ինչ կորցրել են Լիբանանում կամ Սիրիայում, ու հիմա այստեղ են։ Դուք հարցրեք, նրանք Ձեզ ցույց կտան մեր կեղծավորության, երեսպաշտության, սառնության, խաբեբայության աստիճանը։ Իսկ Դուք ասում եք թավիշ։

Գիտե՞ք, թե ինչու է մեր հեղափոխություն կոչվող խառնաշփոթը անվանվել "Սիրո և Թավշյա"։ Ես հաստատ չգիտեմ, բայց, կարծում եմ Ձեր ճերմակ սրտերի տերը՝ Ձեր անսխալական նոր Լենինը ինքն իրեն լավ է ճանաչում, և այդ երկու բառը հասարակ հոգեբանական արգելք-տաբուներ էին, որպեսզի ինքն իրեն ափերում պահեր։ Սակայն չստացվեց։ Նա անմիջապես անցավ գրոհի։ Սեփական ժողովրդին բևեռների բաժանելով նա անցավ բարոյականության բոլոր սահմանները։ Ո՞վ էր տեսել, որ սեռական փոքրամասնականները ոստիկան ծեծեն։ Դեհ, սրանք էլ մեր քույրերին են ասֆալտներին փռում։

Չէ։ Այս մարդը պատմության մեջ ռեկորդ է սահմանելու՝ մեզ մասերի բաժանելու իր ունակությամբ և արագությամբ, և մնալու է որպես մեծ պառակտիչ։ Ես, հիսունն անց մարդ, ամբողջ կյանքում երբեք այսքան տխուր ու դժբախտ չեմ եղել։ Ես ձեզ նախանձում եմ, սիրելի ճարմակներ, որ այդքան կարճատես եք ու անխելք։ Ձեզանից մի մասը ծնվել է ԽՍՀՄ-ում։ Դուք տեսել եք այդ կայսրության փլուզումը ու բռնապետության "արգասիքներին" ծանոթ եք։ Դուք պիտի ամաչեք՝ Ձեր վարչապետի, նրա բառապաշարի, ոչինչ չանելու նրա վարպետության, Ձեզ արհամարհելու, հիվանդության մեջ՝ Ձեզ մեղադրելու համար։ Ես, Լեոնիդ Իլյիչից սկսած, չորս տարբեր երկրներում ապրելով, ավելի միջակ, ավելի անկիրթ, ավելի աննշանակալի ղեկավար չեմ տեսել։ Չէ, այսպես չի լինի։ Սուրբ բան չմնաց։ Անգամ Ցեղասպանության ինստիտուտը ենթարկեցին իրենց մեծամասնական ցնդաբանական տրամաբանությանը։

Ես կարող եմ, Պիղատոս Պոնտացու նման ձեռքերս լվանալ, ու ոչինչ չգրել, չանել, աջ քաշվել։ Բայց ես մեղավոր չեմ, որ չեմ կարող, որ սիրտս ցավում է, որ իմ կանխատեսումները որպես կանոն իրականանում են, որ սա արդեն երրորդ կամ չորրորդ հեղափոխությունն է, որ ես տեսնում եմ, որ բոլորն էլ ավարտվում են կորուստներով՝ կամ տարածքային, կամ պետականության։

Հիմա Ծառուկյանի մասին։ Դուք գիտեք, որ ես երբևէ, որևէ օլիգարխի չեմ գովաբանել, չեմ փնտրել նման մարդու ընկերությունը։ Ավելին։ Ես քննադատել եմ ու ծաղրի ենթարկել։ Բայց մյուս մեծահարուստների պաստառին Ծառուկյանը իր բոլոր թերի կողմերով, կարծես դրական կերպար է, հասարակությանը պիտանի է, սիրում է իր ժողովրդին իր ձևով, աշխատում է օգտակար լինել։ Ճիշտ է, ինձ բացարձակ դուր չի գալիս, բայց մարդը հաջողակ է, և ներդրումները անում է իր երկրում։ Այս քաղաքական բանավեճում, նույնիսկ ավելի խելացի է երևում, քան բոլոր քայլարածները։ Եթե հանցագործ է, ապա ինչու՞ այսօր, ինչու՞ ոչ երկու տարի առաջ։ Հիմա այս հրմշտոցը որ ստեծել եք, ու երբ հիվանդությունների թիվն ավելանա, Ծառուկյանն է՞ մեղավոր լինելու։ Մեղավոր է, որ քննադատե՞ց Ձեզ։ Թե՞, Դուք մեզ, ինձ ու իմ բանիմաց ընկերներին էշի տեղ եք դրել։

Ես Ձեզ մի բան կասեմ։ Այս համավարակի մեղավորը Դուք եք, անձամբ Դուք , պարետը և առողջապահության նախարարը։ Ու բավ է մարդկանց վրա հոխորտալով բարոյախոսություն կարդաք։ Ես երեկվա Հայաստանից դժգոհ էի։ Այսօրվա Հայաստանից վախենում եմ։

Ինձ հաճախ ասում եք, որ ես հների ժամանակ այսպես չէի քննադատի, վախենալու պատճառով։ Բայց ես երբեք չեմ վախեցել, իսկ Ձեզանից՝ վախենում եմ, անջատում եմ հեռուստացույցը, ասում եմ՝ բալիկներս չտեսնեն իրենց ղեկավարը ով է։ Վախենում եմ ոստիկանից, երբ կանգնեցնում են խեղճ, տնից, տեղից զրկված սփյուռքահային ու սկսում են բացատրել նրանց "տեղը, դերը" այսօրվա կյանքում։ Վախենում եմ Ձեր ընդիմադիրների՝ Ձեզ վերագրվող հանցագործությունների մասին նրանց բերած փաստարկներից, Ձեր երեսփոխանների աբիսողոմաղայական դեմքերից, Ձեր բանակցություններից, Պուտինի ետևից Ձեր վազելուց, վերելակային Ձեր երկխոսություններից, Ձեր շուրջ հավաքված մտավորական կոչվող պլանկտոնից, Ձեր շուրջը թևածող միջակությունից։

Ես կաշխատեմ հեռու լինել Ձեզանից, Ձեր քաղաքական միահեծան ուժ հանդիսացող երեսփոխանական բոլշևիզմից, որովհետև չեմ ուզում վարակվել Ձեր ստով, ցինիզմով ու դեմագոգիայով։

Հարգանքներով՝

Դեպի Արարատ

 

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին