Երբ տարիներ շարունակ քննադատում էի գործող իշխանությանը Երևանի քաղաքապետարանից մինչև կառավարություն և ԱԺ, իշխանական ընկերներիցս ոչ մեկ չէր նեղվում, ոչ մեկ չէր հարցնում թե ինչու նախկինների ժամանակ չէի բողոքում, անգամ հավանում էին քննադատական գրառումներս։ Համոզվելու համար կարող եք մի քանի առաջվա հարյուրավոր գրառումներս գտնել, առանձնապես բարդություն չի ներկայացնում, ֆեյսբուքն այդ հնարավորությունը տալիս է։
Պայքարում էի տրանսպորտի թանկացումից մինչև հոսանքի թանկացման դեմ, և դա անում աշխատանքիս, գումար աշխատելու հաշվին, ոչ թե գումար աշխատելու համար, ինչպես ոմանք։
Գիշերը շատերի նման ասֆալտին քնելու փոխարեն նեյտրալ զոնայում արթուն էի մնում՝ հետևելով, որ սադրիչները ոստիկանների հետ բախումներ չհրահրեն։ Ֆոտոսեսիաներ չէի անում և ունեցածս միակ լուսանկարը ընկերներիցս մեկն է արել, լուսանկարիչ Էդգար Հարությունյանը, այն էլ միամիտ, երբ լուսաբացին, հոգնած գնում էի տուն, մի երկու ժամ քնելու ու աշխատանքի գնալու համար, որ երեկոյան կրկին վերադառնայի։
Տրանսպորտի թանկացման ժամանակ, հենց առաջին օրը, երբ Մաշտոցի պուրակում որոշվում էր, թե ինչ անել, ոնց պայքարել, ես առաջարկել եմ մեքենաներով, տաքսիներով մարդկանց տեղափոխել, որովհետև ինքս միշտ դա արել եմ։ Ու պայքարի ժամանակ էլ էի անում, տաքսիով ինձ հետ մարդկանց տանում, ընկերոջս հետ իր մեքենայով էինք տանում առաջին իսկ օրերից սկսած։ Բայց դե հետո Հայկն արեց դա ու ստացվեց, որ ինքն է սկսել շարժումը, իսկ որ ես ավելի շուտ էի առաջարկել ու անում, անգամ մինչև տրանսպորտի թանկացման դեմ պայքարը, անգամ հիմա, դա հեչ։))
Անթիվ, անհամար օրինակներ կարող եմ բերել, բայց ոչ դրա կարիքը կա, ոչ ինչ-որ բան արել կամ անում եմ այսօր գրելու համար, ոչ էլ ինչ-որ մեկի առաջ արդարանալու բան ունեմ, այսօր կամ վաղն իշխանություններին էլ քննադատելու համար։ Ոչ նախկին իշխանությունների մաս եմ եղել, ոչ էլ պաշտոններ զբաղեցրել։ Ու ոչ էլ, եթե երբևէ զբաղեցնեմ, որևէ սկզբունքիս դեմ կգնամ։
Այսքանը զուտ գրեցի նրանց համար, ով այսքան տարի ինձ չի ճանաչել ու իր համար ներկայիս քննադատություններս տարօրինակ և կասկածելի են։
Իսկ այն ընկերներիս համար, ովքեր ինձ ճանաչելով հանդերձ, քննադատություններիս մեջ այլ բան են տեսնում կամ փնտրում, ցավում եմ։ Հիշողության վաղաժամ կորուստը հեչ լավ բան չի, մանավանդ երբ դա պայմանավորված է ներկայիս իշխանության հետ փոխկապակցված լինելով կամ պաշտոն զբաղեցնելով։))