f

Անկախ

Իշխանությունները խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար. Ավետիք Իշխանյան


ՀՀ իշխանությունները արտակագ դրության ժամանակ ավելորդ անհամաչափ սահմանափակումներ են մտցրել, խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են հակառակորդներին ճնշելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար:

Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա ընդգծեց՝ սահմանափակումների մեղմացումների հետ մեկտեղ մնում է մի սահմանափակում՝ խաղաղ հավաքների սահմանափակումը:

«Խաղաղ հավաքների անցկացման իրավունքը՝ որպես մարդու իրավունք, համարվում է իրավունքի թագուհիներից մեկը, որովհետև իր մեջ ներառում է խոսքի ազատության ու բողոքի և այլ իրավունքներ: Այս ընթացքում խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսվեցին քաղաքական ռեպրեսիաներ, դա վստահաբար եմ ասում: Ստացվում է՝ մարդու դեմ կարող ենք քրեական գործ հարուցել, ձերբակալել, կալանավորել, բայց նրանք բողոքելու իրավունք չունեն»,-նշեց նա՝ ընդգծելով, թե առնվազն երեք անձ բերման է ենթարկվել՝ միայնակ բողոքելով, ինչը հավաք չէ:

Իրավապաշտպանը ներկայացրեց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների զեկուցող հանձնակատարի՝ կորոնավիրուսի պայմաններում ՄԱԿ անդամ պետությունների համար խորհրդատվական բնույթ ունեցող զեկույցը՝ համեմատական անցկացնելով ՀՀ-ում տիրող իրավիճակի հետ:

Նա ասաց, թե այդ զեկույցի համաձայն, արտակարգ պայմաններում կարևոր սկզբունքներից են՝ անընդունելի են մարդու իրավունքների լրիվ սահմանափակումները։

Իշխանության ցանկացած որոշում պետք է ունենա անկախ քաղհասարակության կողմից գնահատական, որ այդ օրենքները իշխանության ձեռքում չլինեն ընդդիմության դեմ օգտագործելու մահակ, չպետք է սահմանափակվի խաղաղ հավաքների իրավունքը, պետք է պահպանվեն դատական ու օրենսդիր իշխանությունների հակակշիռները, չսահմանափակվի լրագրողների աշխատանքը, թույլ տան գործադուլ անել, եթե մարդկանց աշխատանքային իրավունքները խախտված են, «կեղծ լուրեր» անվան տակ չսահմանափակել մարդկանց կարծիքի իրավունքը:

«Կարծես թե այս ամենն ուղղված է ՀՀ իշխանություններին, որոնք ավելորդ անհամաչափ սահմանափակումներ են մտցրել, խաղաղ հավաքների արգելանքն օգտագործում են հակառակորդներին ճնշելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար:

Ոստիկանական ուժերով խաղաղ հավաքների արգելումը, իմ կարծիքով, ավելի է սաստկացնում համավարակի տարածումը, որովհետև, եթե ոստիկանները չխառնվեն, մարդիկ իրարից բավական հեռավարության վրա իրենց բողոքը կարտահայտեն, կգնան, իսկ Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը»,-ասաց նա՝ կարևորելով նաև տուգանքների համաչափ լինելը:

Ավետիք Իշխանյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին