«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 19:00-ին:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան, ժամը 19:00-ին, Շենգավիթի դատարանում»,- ասաց Տոնոյանը:
Խափանման միջոց կալանքն ընտրելու քննիչի միջնորդությունը կքննի դատավոր Ռոբերտ Պապոյանը։