Հունիսի 5-ի ԲՀԿ նիստում Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո ըստ էության, սկսվեցին քաղաքական ռեպրեսիվ հայտարարություններ, որտեղ ոչ մի քաղաքական օրակարգ չկար, սպառնալիքներ էին պարունակում, որից հետո շարունակվեց արդեն քրեական հետապնդման աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը:
«Այս օրերի ընթացքում հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ, մեր համախոհներ, համակիրներ, որոնք մտահոգ են այս իրավիճակով, եկել էին իրենց զորակցությունը հայտնելու մեզ՝ պահպանելով բոլոր պաշտպանիչ միջոցները, բերման են ենթարկում, անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունենում:
Հատկանշական է, որ երեք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում եղան, որտեղ խոչնդոտվում էր նաեւ լրագրողների աշխատանքը: Դրա բացատրությունները չենք կարողանում գտնել»,-ասաց նա:
Վահե Էնֆիաջյանի խոսքով, կորոնավիրուսի առումով իրավիճակը վաթարանում է. «Ոչ միայն տարածաշրջանում է մեր վիճակն անմխիթար, այլեւ առհասարակ աշխարհում: Եթե նայեք մեկ մլն բնակչության համամասնությամբ ամենավատ ցուցանիշն ենք արձանագրում: Մենք արդեն հարյուրավոր մահեր ունենք, դեպքեր ունենք, երբ քաղաքացիները դիմել են բուժհաստատություններ, բայց ծանրաբեռնվածության պատճառով չեն ընդունել եւ 2 մահ է արձանագրվել:
Մեր խմբակցությունը նախաձեռնելու է քննիչ հանձնաժողով ձեւավորելու եւ հանգամանալից քննարկում իրականացնելու, որպեսզի այս ոլորտը ձախողած բոլոր մարդիկ գան պատասխանատվության եւ ներկայացնեն իրական վիճակագրական տվյալներ»,-ասաց նա: