«Рёнхап» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկ շաբաթից ավելի չի հայտնվել հանրության առաջ: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հունիսի 7-ին նա նախագահել է Կորեայի Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի նիստը, որի շրջանակներում արտահայտվել է Փհենյանում քիմիական արդյունաբերության և կենսապայմանների մասին:
Սակայն նիստի ժամանակ ԿԺԴՀ ղեկավարը ոչինչ չի ասել միջկորեական հարաբերությունների մասին:
Ընդ որում՝ նրա քույրը՝ Կիմ Յո Չժոն, որը համատեղությամբ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալն է, գրեթե ամեն օր բացասական հայտարարություններով է հանդես եկել Հարավային Կորեայի հասցեին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փհենյանը սպառնացել էր Սեուլին, որ կորեական ժողովրդական բանակի ստորաբաժանումներ կուղարկի Կեսոնի շրջան, ինչպես նաև Կիմգանսանի զբոսաշրջային գոտի: