Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 900 հազարը։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։ Գրում է Gazeta.ru- ն։
Գերատեսչության տվյալներով՝ վերջին օրերի ընթացքում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 34 918 դեպք։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 923 189 է կազմում։ Ընդ որում ՝ երկրում կորոնավիրուսային վարակի զոհ 45 241 հիվանդ է դարձել։
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: