Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը (ուղիղ)
10:06, 18.06.2020
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն
1 SHARES |
Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ խափանման միջոցը փոխելու մասին ներկայացրած միջնորդությունը մերժելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:
Դատարանն արդեն լսել է պաշտպանական եւ մեղադրող կողմերին: Այսօր միջնորդություն է ներկայացնելու տուժող կողմի ներկայացուցիչը: