ԲԴԽ-ն այսօր՝ հունիսի 18-ին, նիստ է հրավիրել՝ քննելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ եւ մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, կարգապահական վարույթ հարուցելու պատճառը «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Ալեքսանդր Ազարյանն ունի բարձր վարկանիշ, երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ՝ կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով: