f

Անկախ

Առողջապահության ոլորտի մենեջմենթի ու մեկ էլ՝ որակի մասին...


2 ամիս լռել եմ, բայց երևի պիտի ասեմ, որ մարդիկ հասկանան՝ ինչի՛ ես Արսեն Թորոսյանի ղեկավարած ոլորտին ու իրեն՝ որպես էդ ոլորտը համակարգող, չեմ վստահում:

Ողջ մարտ տանից դուրս չեմ եկել, դուրս չեմ եկել նաև ապրիլի սկզբին, մինչև 10 օր ջերմելուց հետո արնահոսությամբ, ընկերքի շերտազատմամբ ու COVID-ի կասկածով հայտնվեցի հիվանդանոցում, որտեղ բժիշկներն ինձ կոնկրետ իգնորի էին ենթարկում /4 օրվա մեջ միայն անալիզի պատասխանից հետո բժիշկ տեսա/, բուժքույրերն ու սանիտարներն էլ միջանցքում բարձրաձայն վիճում էին՝ ով է մտնելու ԴՐԱ մոտ: Իսկ ես մեկուսարանում սուս լաց էի լինում դիմակի մեջ էդ չդադարող կռիվներից, վախից, հետո էլ՝ նվաստացումից, երբ բուժքույրը մտավ ու գոռաց վրես. «Երբ ես մտնում եմ պալատ, դեմքդ դեպի պատն ես անում ու չես թեքվում էնքան ժամանակ, քանի դեռ ես պալատում եմ»... Պատկերացրեք՝ հղի ես, արյունում ես, իսկ քեզ հետ վարվում են վերջին հանցագործի պես...

Հանցագործի, մինչդեռ հանցավոր անփութությունները իրենք էին հեղինակում;

Երբ զանգեցի շտապ օգնություն /փառք աստծո, զանգից առաջ ասվեց, որ զանգը ձայնագրվում է՝ թե պետք է՝ կարող եք գտնել/, օպերատորին զգուշացրեցի. ամուսինս Ինֆեկցիոնում ծառայություն է անցկացնում, էսօր կասկած է առաջացել, թեսթավորել են, դեռ պատասխան չկա, ու միայն դրա համար ես իմ ոտքով չեմ գնացել հիվանդանոց՝ պատասխանատվությունից ելնելով...

Զգուշացրեցի, հարցրեցի՝ կարո՞ղ են էդ պարագայում կանչ գրանցել: Քննարկումից հետո գրանցեցին, անգամ ասացին, որ կզգուշացնեն; Իսկ պո ֆակտու՝ շտապ օգնության բրիգադը ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, որ հավանական վարակակրի մոտ է գալիս: Ես եմ բուժքրոջ սարսափած դեմքը տեսել, երբ հարցրեցի՝ տեղյա՞կ եք, չէ՜... Դրանից հետո էլ՝ հիվանդանոցից հիվանդանոց չընդունելը...

Դրանից հետո էլ պրետենզիաները...էլի, էլի...

Եզակի մարդիկ են էդ 4-5 օրվա մեջ մարդավարի վերաբերվել ինձ...

էս ընդամենը մի փոքր դրվագ էր վերջին 4 ամսում ապրածիցս... էլի բաներ կան, որոնց մասին ամեն դեպքում կլռեմ... Իրենք, իրենց անասուն մենեջմենթը, իրենց խիղճը, իրենց սրտացավությունը... Աստված հետները:

Նենց որ չէ, շնորհակալություն, ես Թորոսյանի գլխավորած ոլորտը մեջուդրսով վայելել եմ կովիդյան կյանքում՝ բոլոր դրսևորումներով...

Ու մեկ էլ չէ՝ ոչ արդարացրեք դրանց էս գրառման տակ, ոչ էլ ինձ դուխ տվեք; Առաջինն ինձ չի հետաքրքրում, երկրորդն էլ... Ես որ դրանց ձեռը վարի չգնացի, ինձ էլ բաաան չի լինի )))

Գայանե Նազարյան ՖԲ Գրառում առողջապահություն Հայաստան Արսեն Թորոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին