f

Անկախ

Ես իրականացնում եմ արդարադատություն, անկախ նրանից, թե այդ արդարադատությունը ում դուրը կգա, ում դուրը չի գա. Ազարյան


Ես իրականացնում եմ արդարադատություն, անկախ նրանից, թե այդ արդարադատությունը ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԲԴԽ-ի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։

Քիչ առաջ ԲԴԽ նիստին նախարար Բադասյանը ներկայացրեց իր միջնորդությանը եւ նշեց նաեւ հիմքը։ Ըստ որի՝ «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ դատական նիստին դատավոր Ազարյանը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին։

Հարցին՝ արդյոք ինքը անձնապես խնդիր ունի՞ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ, Ազարյանն ասաց. «Ես չունեմ, չունեի, այս պահի դրությամբ էլ ոնց որ թե չունեմ։ Խնդիրներ ստեղծում եմ այն անձի նկատմամբ, ով ինձ ձեռնոց է նետում եւ ինձ է խնդիր առաջացնում»։

Ճշտող հարցին՝ ովքե՞ր են իրեն ձեռնոց նետողները, դատավորն ասաց, որ այս պահին այդ հարցին չի կարող պատասխանել։

Դատավորը շեշտեց, որ ինքը կողմնակալ չի եղել. «Անաչառ դիտորդին հարցրեք՝ արդյոք կասկածներ առաջացե՞լ իմ հանդեպ, թե՞ ոչ»։

Անդրադառնալով նախարարի ներկայացված միջնորդության հիմքերին, դատավորը պնդեց, որ փաստերը սխալ են ներկայացված. «Այսինքն՝ ես մի բան եմ ասել, ներկայացվել է մեկ այլ արտահայտություն»։

Նա նշեց, որ ոչ միայն բառի անցյալ ժամանակագրությանն է վերաբերում, այլ նաեւ բովանդակությանը։

Հարցին՝ ինչպե՞ս են իրենք ապացուցելու, որ փաստերը սխալ են ներկայացվում, Ազարյանն ասաց. «Կապացուցենք, կտեսնեք՝ ինչ է եղել»։

Լրագրողը հարցրեց՝ եթե այլ դատավոր այդպես վարվեր դատավարության կողմի նկատմամբ, ինքը ինչպե՞ս կդիտարկեր այդ պրոցեսը, Ազարյանն ասաց. «Կարցնեի՝ արդյոք այդ դատավորը նման արտահայտություններ անելու հիմքեր, առիթներ ունեցե՞լ է, թե՞ ոչ»։

Հարցին՝ ինքն ունեցե՞լ է առիթ նման արտահայտություն անելու, դատավորն ասաց՝ այո։

Լրագրողը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում ինքը եղել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, եւ հարցին՝ արդյոք դա չի՞ կարող սուբյեկտիվորեն ընկալվել որպես Քոչարյանին աջակցելու հիմք, Ազարյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ դուք «Առաջին ալիքն» եք ներկայացնում եւ ցանկացած ձեւով ուզում եք ինձ համոզել, որ ես կողմնակալ եմ եղել։ Եթե ես նման առիթ ունենայի, ապա ի սկզբանե, ինքնաբացարկ կհայտնեի։ Նշեմ, որ դատական նիստի սկսվելուց անմիջապես հետո ես դատավարության կողմերին ներկայացրել եմ, որ եղել եմ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, դատավոր եմ նշանակվել պարոն Քոչարանի հրամանագրով, Քոչարյանի հրամանագրով նշանակվել եմ նաեւ Երեւանի քրեական դատարանի դատավոր։ Սակայն դատախազները ինքնաբացարկ չեն հայտնել»։

Ազարյանը նշեց, որ ՀՔԾ քննիչներն իրեն 3 անգամ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ըստ դատավորի, չեն ցանկանում, որ իրենց գործն ինքը քննի. «2 միջնորդությունների հիմքերը նույնն էին, իսկ մյուսը տարբերվում էր։ Ինձ ուզում էին համոզել, որ ես նախկինում 8 դատական գործերով ի վնաս իրենց որոշում կայացնելու հիմքով կաշկանդված եմ»։

Հարցին՝ արդյոք դա առի՞թ է, որ ինքը չքննի ՀՔԾ-ի գործերը, դատավորն ասաց՝ միանշանակ;

Հարցին՝ արդյոք ինքն իշխանության հետ խնդիր ունի՞, Ազարյանն ասաց, որ ինքը ոչ մեկի հետ չունի խնդիր։

«Հասկացեք մի բան՝ իմ գործը շատ ուղիղ ու շիտակ է։ Ես իրականացնում եմ արդարադատություն, անկախ նրանից, թե այդ արդարադատությունը ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Պետք է հասնել այն մակարդակին, որ առաջին հերթին իշխանությունները, երկրորդ հերթին հանրությունը հասկանա, որ դա է դեմոկրատիայի սկզբունքներից մեկը։ Որոշում եմ կայացնում, ինչ-որ մեկի դուրը չի գալիս, միտինգ են անում։ Հանրապետության հրապարակը հավաքեք, Հին Հռոմի նման բութ մատը վերեւ կամ ներքեւ, որ իմանան՝ ներե՞ն, թե՞ պատժեն այդ մարդուն»,- ասաց դատավորը։

Դատավոր Ազարյանը նշեց,  որ ԲԴԽ-ից միայն օբյեկտիվություն է ակնկալում։

Լրագրողը հիշեցրեց, որ Արմեն Թավադյանի գործով դատական նիստն ինքը շարունակել է առանց դատախազների ներկայության, եւ հարցին՝ ինքը դա ինչպե՞ս կմեկնաբանի, Ազարյանն ասաց. «Դատական նիստը դատախազների ներկայությամբ շարունակվել է, սակայն այդ շարունակությունը ոտնահարե՞լ է Դատախազության իրավուքները։ Ես թույլատրել եմ ընթերցել միայն վերաքննիչ բողոքը։ Հեագայում պաշտպաններն ասացին, որ վերաքննիչ բողոքին ավելացնելու բան ունեն, ես այդտեղ ընդհատեցի եւ ասացի՝ ոչ, այդ ավելացնելը կավելացնեք այն ժամանակ, երբ մեղադրող կողմը ներկա կլինի»։

Ալեքսանդր Ազարյան ԲԴԽ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին