ՌԴ Պետդումայի ավելի քան 30 պատգամավորներ COVID-19 կորոնավիրուսով են վարակված կամ արդեն հաղթահարել են հիվանդությունը: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր, եթե ամփոփենք հիվանդներին և նրանց, ում մոտ արդեն հակամարմիններ են գտել, ընդհանուր առմամբ 30-ից ավելի պատգամավոր կլինի», - հայտարարել է խորհրդարանականը «Газете.Ru» պորտալին տված հարցազրույցի շրջանակներում:
Մայիսի 21-ին Վոլոդինը հայտարարել էր, որ հինգ պատգամավորներ, բացի այդ հիվանդության հայտնի դեպքերից, COVID-19-ի հակամարմիններ ունեն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում հունիսի 17-ին մեկնարկել են կորոնավիրուսի դեմ Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: