Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ նախագահները մանրամասնորեն քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել պաշտպանական գերատեսչությունների մակարդակով Սիրիայի խնդրի շուրջ գործողությունների համակարգման բարելավման ուղղությամբ:
Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև Սիրիայում թուրք զինվորականների գնդակոծության թեմային: Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ այդ դեպքը համատեղ ջանք է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նա ընդգծել է, որ միջադեպի կրկնության դեպքում երկիրը մտադիր է օգտագործել իր պաշտպանության իրավունքը:
Բացի այդ, պետությունների ղեկավարները կենտրոնացել են ահաբեկչական կազմակերպությունների խմբավորումների ակտիվացման վրա, որոնց հարձակումները հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան: