f

Անկախ

Մեր պետության կյանքը կազմված է կամ դատերից ու քրեական գործերից, կամ համաճարակից. Էլինար Վարդանյան


«Այլընտրանքային նախագծեր խմբից» Էլինար Վարդանյանը գրել է.

«Երեկ մեր հասարակությունը օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներին և լուրերին հետևելով։ Միաժամանակ ընթանում էին մի քանի դատական և իրավական պրոցեսներ։

Դատական նիստ Վերաքննիչում։ Խափանմանի միջոցի հարց։  Ճամբարների բաժանված ֆեյսբուք։ Վիրավորանք, անեծք, սպառնալիք։

Դատական նիստ Շենգավիթում։ Խափանման միջոցի հարց։ Աջակիցների հավաք, ընդհարում ոստիկանության հետ։ Փաստաբանի մտահոգիչ մեկնաբանություններ։ 

Կարգապահական վարույթի քննություն ԲԴԽ-ում։ Ինքնուրույն և բացառապես օրենքի շրջանակներում աշխատող դատավորի ցուցադրական պատժելու ակցիա։  Ընթանում էր դատավոր Ա. Ազարյանի նկատմամբ հարուցված։ Ի աջակցություն դատավորի ԲԴԽ-ի մոտ հավաքվել էին բազմաթիվ փաստաբաններ։ Դա դատավորի գործունեության ամենաօբյեկտիվ գնահատականը կարող է լինել։

Խուզարկություններ ԲՀԿ պատգամավորների բնակարաններում, գրասենյակներում։ Ակնհայտորեն իշխանությունները մնացել են ուժայինների հույսին։ Տոտալ հարձակում մեկ կուսակցության վրա, և ուժայինների տոտալ օգտագործում քաղաքական նպատակներով։

Եվրոպական ինստիտուտները  մտահոգություն են հայտնում Հայաստանում ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ։ Կոչ են անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում «Բանկային գաղտնիքի մասին» և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների մի քանի հոդվածները։ Սրանք այն օրենքներն են, որոնց հակասահմանադրականության մասին ահազանգում էին բազմաթիվ իրավաբաններ, ահազանգում էինք մենք։ Բայց այս օրենքներից բացի կան մի շարք այլ, արդեն օրինական ուժի մեջ մտած օրենքներ, որոնց սահմանադրականությունը մի օր վիճարկվելու է, իսկ մինչ այդ բազմաթիվ հակաիրավական պրոցեսների հիմք են դառնալու։

ԱԺ պատգամավորը ԱԺ ամբիոնից կես ժամ ժամանակ է տալիս լրատվամիջոցի «շեֆերին» կամ շատ արագ նյութը հեռացնել, կամ՝ փոխել վերնագիրը։ Իսկ հետո՞...։

Երկրի վարչապետը շրջում էր փողոցներով՝ մարդկանց դիմակներ բաժանում։

Մեր պետության կյանքը կազմված է կամ դատերից ու քրեական գործերից, կամ համաճարակից։ Եվ մարդիկ պարբերաբար իրար և իրենք իրենց հարցնում են՝ հետո ի՞նչ է լինելու։ Բա կյանքը ե՞րբ է լավանալու, բա խնդիրները ե՞րբ են լուծվելու, բա աշխատանք ե՞րբ  է լինելու և այլն, և այլն։ Ես ներկայացրեցի մեր պետության մեկ օրը։ Մյուսները սրանից առանձնապես չեն տարբերվում։ Հետևաբար բարդ է լինելու»։

Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին