РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական ոստիկանության գործակալությունը հայտնել է COVID-19 համաճարակի ֆոնին համացանցում երեխաների սեռական շահագործման զգալի աճի մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում համացանցում գրանցվել է համապատասխան նյութերի աճ: Ավելին, այդ ցուցանիշը բարձր մակարդակի վրա է գտնվել նույնիսկ համաճարակից առաջ:
Եվրոպոլում կարծում են, որ համաճարակի հետ կապված տնտեսական անկումը կարող է վաստակելու նպատակով նպաստել սոցիալապես անապահով խմբերի կողմից արտադրվող նման նյութերի քանակի ավելացմանը:
«Այս հանցավոր ոլորտից վնասները դժվար թե կարելի է գերագնահատել, արդյունավետ պատասխանն առաջնային նշանակություն ունի», - եզրափակել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլը:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: