f

Անկախ

«Սա հակաօրինական, իշխանության եկած խմբի շահերը սպասարկող նախաձեռնություն է»․ Լ․ Ալավերդյանը՝ ՍԴ կազմը փոխելու նախագծի մասին


ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է փոփոխության ենթարկել Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը։ Արդյունքում պետք է դադարեն 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները, և նրանց պետք է փոխարինեն ՍԴ նոր անդամներ։ 

Անկախ-ի հետ զրույցում իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այս օրինագիծը համարեց հակասահմանադրական և հակաօրինական։

Նրա խոսքով՝ այսօր էլ Ազգային ժողովում կան իրավաբան-պատգամավորներ, որոնք հրաշալի հասկանում են օրինագծի հակաօրինական լինելը և գիտեն, թե ինչ նպատակով է այն դրվել շրջանառության մեջ։

«Իսկ այն մարդկանց, ովքեր քիչ թե շատ մտածելու ունակություն ունեն, այս ամենը պետք է ինչ-որ բաներ հուշի։ Հատկապես այն հարցը, թե ինչո՞ւ իշխանությունը, որն այս փոփոխությունները պետք է աներ հանրաքվեով, հանկարծ մտափոխվեց ու հակասեց ինքն իրեն»։

Իրավապաշտպանի խոսքով՝ օրինագծի հիմնավորման մեջ մի շարք զավեշտալի ձևակերպումներ կան, որոնք իրավական որոշակիության սկզբունքին ուղղակի հակասում են։

«Օրինակ` հետևյալ ձևակերպումները. «իրավական հանրությունում թեժ քննարկումներ», «հավասարության առումով էական տարբերություն» կամ «ստեղծված ճգնաժամ» և այլն։ Սրանք իրավական անորոշության ամբողջական օրինակներ են։ Սա ուղղակի զավեշտ է։ Ի՞նչ է նշանակում հավասարության տարբերություն։ Կամ ո՞վ  ու ինչպե՞ս է որոշել՝ ՍԴ-ն հեղինակություն ունի՞, թե ոչ։ Սա ի՞նչ գեղարվեստական գրականություն է։ Ամենամեծ հիմնավորումն էլ համարում են «ստեղծված ճգնաժամը»։ Եթե «ստեղծված» բառից հանենք Վ տառը, ապա ամեն ինչ տեղը կընկնի։ Սա ստեղծված ճգնաժամ չէ, ՍՏԵՂԾԱԾ ճգնաժամ է»։

Ալավերդյանը համոզված է, որ այս ամենը հետապնդում է քաղաքական նպատակ, իսկ ավելի ճիշտ՝ իշխանության եկած խմբի շահերը սպասարկելու նպատակ։

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը՝ իրավապաշտպանը հիշեցնում է, որ այն ժամանակին հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, որից հետո հանրաքվեի միջոցով ընդունվել է։

«Ներկայացված օրինագիծն ամբողջովին հակասում է Սահմանադրության 96, 111, 168-րդ հոդվածներին։ Տեսեք, այն դատավորները, որոնք այսօր պաշտոնավարում են՝ լինի 1995 թվականից սկսած, թե 2005, բոլորն էլ իրենց պաշտոններում, կարելի է ասել, հաստատվել են հանրաքվեներով։ Եվ հիմա վերցնել ու հանրաքվեով հաստատված անձանց պաշտոնավարումը դադարեցնել օրենքով, դա ոչ այնքան իրավական անգրագիտություն է, որքան միտում։ Սա, կրկնում եմ, հակաօրինական, իշխանական խմբի քմահաճույքը բավարարելու նախագիծ է»։

Ալավերդյանի խոսքով՝ Սահմանադրության 213-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 2018 թվականից, իսկ դա կոռեկտ առումով նշանակում է, որ դատավորների 12 տարվա պաշտոնավարումը պետք է հաշվել 2018 թվականից սկսած։  

«Իսկ այն, ինչ հիմա ուզում են անել, աճպարարության վառ օրինակ է իրավաբանության մեջ»,-նշում է նա։

Ընդհանրացնելով խնդիրը՝ Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ ընդհանրապես զարմանալի է, երբ հեղափոխականները խոսում են ժողովրդավարության մասին, որովհետև հեղափոխությունները, որպես կանոն, անհամատեղելի են ժողովրդավարության հետ։

«Պատահական չէ, որ այսօրվա հեղափոխականների կողմից ամբողջովին մերժվում է ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ բազմակարծությունը։ Երբ որևէ մեկն արտահայտում է կարծիք, որը տարբերվում է կամ հակասում իշխանական խմբի կարծիքին, նրանք թիրախավորում են տվյալ մարդուն, հայտարարում հակահեղափոխական, ժողովրդի դավաճան և այլն։ Սա կարևորագույն դիտարկում է, և ես սա միշտ կկրկնեմ։ Այս առումով այն բոլոր հիմնավորումները, որ բերվում են ժողովրդավարության անունից, ամբողջովին սին են»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՍԴ կազմը փոխելու համար ընտրվեց այլ տարբերակ, քանի որ մտավախություն կար, որ հանրաքվեն կտապալվեր՝ Ալավերդյանն ասաց, որ այո, իշխանությունը լավ գիտեր՝ սպասվող հանրաքվեն կա՛մ չէր ապահովելու քվորում, կա՛մ բացասական արդյունք էր գրանցելու։

«Այս հարցում ավելի քան համոզված եմ, որովհետև մի բան, որ շատ լավ են անում այս իշխանությունները, դա հատուկ հաստատությունների միջոցով հանրային կարծիքին հետևելն է և իշխանության նկատմամբ տրամադրությունները վերլուծելը»։

Մեկնաբանելով նախօրենին դատավոր Արսեն Նիկողոսյանի և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկատմամբ սոցիալական ցանցերում սանձազերծված արշավը՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ սա նախևառաջ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կոպիտ խախտում է և ամոթալի արշավ առաջին հերթին իշխանական խմբի կողմից։

«Սա իրենց որդեգրած ոճն է, որն իրենք բերել են իշխանության և իրենց բառապաշարով ու գործողություններով օրինակ են ծառայում սոցցանցերի համար։ Այս առումով պետք է ասեմ, որ մեզ մոտ դասական իմաստով հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել խեղափոխություն։ Փորձում են խեղափոխել մեր արժեհամակարգը, որտեղ այլևս ամոթը, արժանիքները, ընտանիքը, երեխան, բարոյականությունը, ինչպես վարչապետն է ասում, փռվում են ասֆալտին կամ ծեփվում պատերին։ Եվ սրանք զուտ  բառակապակցություններ չեն, այլ յուրովի «գաղափարախոսություն», որով օրվա իշխանությունը փորձում է ղեկավարել մեր երկիրը։ Բայց ես հույս ունեմ, որ այն Հայաստանում դատապարտված է անհաջողության»։

Լարիսա Ալավերդյան Հայաստան Սահմանադրական դատարան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կանցկացվի շախմատի համահայկական առցանց մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի շախմատիստներ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը
Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա. Սերժ Սարգսյանի պաշտպան
Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին. Արսեն Բաբայան
Մշտական բնակության եկած մոտ 40 ընտանիքների մեքենաները մինչև հիմա ՊԵԿ-ում է, գույքն էլ մեջը. Զարեհ Սինանյան
ՆԻԿՈԼՆ Ու ԿՈՌՈՆԱՎԻՐՈւՍԸ
Փողոցում բաժանվող դիմակները ձեռք են բերվել վարչապետի ազգականների անվան հետ կապվող գործարանից. alternativ.am
Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ անընդհատ նիստերը հետաձգելը. դատավորը՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններին
Ինչո՞վ են բուժում հիվանդներին. Գևորգ Գրիգորյան
Դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետերը պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն. Փաշինյան
Հայաստանում երեք նոր հիվանդանոց է կառուցվում. Արսեն Թորոսյան
ճանապարհաշինության որակը շատ ավելի լավ է, քան մի քանի տարի առաջ, բայց այդ որակով ընդհանրապես բավարարված չենք. Փաշինյան
Սեպտեմբերի 1-ին կունենանք 21 լրիվ նոր նախակրթարան՝ իր թարմ գույքով. ԿԳՄՍ նախարար
Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, հնարավոր հավաքույթների վայրերում
Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Թաիրով գյուղում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. այրվել են խանութի գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը
ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Ամենուր դիմակ դնելու պահանջը զուտ առողջապահական խնդրից բացի նաև դիմակ արտադրողների ու ներմուծողների խնդիրները լուծելու նպատակ ունի
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ուղիղ
Ինքնիշխանությունը ենթադրում է սեփական շահի գիտակցում և դաշնակցին հարգելու ունակություն
Փաշինյանի նոր որոշումը. Արսեն Թորոսյանին փոխարինեց փոխնախարարը
1 մլն շնչի հաշվով Հայաստանում 51 անգամ ավելի շատ է վարակակիր մահացել, քան Վրաստանում
Ավելին
Ավելին