Փետրվարի 5-ին, ժամը 07:30-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 10 հրշեջ-փրկարար, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Մովսեսի հենակետից 8, Չորաթանի հենակետից 5 փրկարար ծառայող:
Հրդեհը մարվել է ժամը 11:52-ին: Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ, մացառուտ, ծառի ճյուղեր և 50 կոճղ:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, ժամը 11:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել «Արծվաբերդի անտառտնտեսության» 5-րդ պահաբաժնում՝ «Հին Բերդ» կոչվող տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Այգեպարի, Մովսեսի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերից 17 փրկարար ծառայող:
Պարզվել է, որ «Սայինի ճաղատ» և «Լղոց» կոչվող հանդամասերում այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին: Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ, մացառուտ, ծառի ճյուղեր և 50 կոճղ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:
Ժամը 18:55-ին մթության և տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. հրդեհի տարածման վտանգ չկա: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: