f

Անկախ

Վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակի վերանորոգմանը ոչ մի դրամ չի հատկացվելու. Հակոբ Կարապետյանը հերքում է


Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը.

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում լույս է տեսել «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով նյութը, որը, սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն եւ փաստերի մանիպուլյացիա:

1. Հոդվածում նշված փաստաթուղթը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի (թաղապետարանի) ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ վերանորոգման աշխատանքների նախագծման մրցույթին: Հայտնում եմ, որ ի հակառակ հոդվածի վերնագրի պնդման, վարչական շրջանի ղեկավարի (թաղապետի) աշխատասենյակի վերանորոգմանը ՈՉ ՄԻ ԴՐԱՄ չի հատկացվելու: Իսկ սանհանգույցների վերանորոգման անհրաժեշտությունը կարող է գնահատել ցանկացած մարդ (այդ թվում՝ լրագրող), որը կմտնի Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկի վրա գտնվող թաղապետարանի շենքը: Ընդ որում, քաղաքապետի հունվարի 31-ի կարգադրությունը ոչ թե բյուջեի վերաբաշխում է՝ սալիկապատման փոխարեն վարչական շենքի վերանորոգում, այլեւ նախագծման մրցույթի (մոտ 350 հազար դրամանոց) հայտի մեջ կատարված տեխնիկական շտկում: Սա՝ ապատեղեկատվության մասով:

2. Բացի դրանից, թերթը ուզում է տպավորություն ստեղծել, թե քաղաքապետարանում փորձել են թաքցնել փաստաթղթի գոյությունը, եւ միայն իրենց՝ թերթի ջանքերով այն «հայտնաբերվել է»: Մինչդեռ հայտնի է, որ քաղաքապետի անխտիր ԲՈԼՈՐ կարգադրությունները, այդ թվում՝ այս մեկը, ստորագրումից հետո յոթնօրյա ժամկետում հրապարակվում են Yerevan.am պաշտոնական կայքում (հղումները՝ մեկնաբանությունում) եւ հասանելի են բոլորի համար, եւ որեւէ փաստաթղթի գոյությունը թաքցնելը ոչ միայն իմաստ չունի, այլեւ անհնար է:

3. Ընդհանրապես, քաղաքի փողոցների սալիկապատման բյուջեն այս տարի աննախադեպ մեծ է՝ ❗️636 միլիոն դրամ, եւ չլրագրային մանիպուլյացիաները փողոցների բարեկարգման որակի ու ծավալների վրա, ամեն դեպքում, չեն կարող ազդել:

Այսպիսով, առաջարկում եմ հոդվածը մամուլի տեսության բաժնում տարածող լրատվակայքերի գործընկերներին՝ հեռացնել ապատեղեկատվություն պարունակող նյութը կամ ավելացնել իմ այս պարզաբանումը, իսկ «Հրապարակի» գործընկերներին՝ հետագայում զերծ մնալ մատիցծծածո նյութեր արտադրելու գայթակղությունից:

Երևանի քաղաքապետարան Հակոբ Կարապետյան ՖԲ Գրառում

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին