Ռուսաստանն արտադրում է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն դեղամիջոցը։ Այդ մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք դեղամիջոցներ ունենք, և այն, ինչ ես տեսնում եմ գնահատականներով, օգտագործման որակով, մաքրությամ, հավանաբար, այժմ աշխարհում լավագույնն է», - ասել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ դա վկայում է ռուսական գիտության բարձր մակարդակի մասին:
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 7889 դեպք: Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանում գրանցվել է 576 952 դեպք: Համաճարակի սկզբից ի վեր երկրում վարակվել է 334,592 մարդ, մահացությունների թիվն աճել է մինչև 8,002-ի:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: