Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել, իրեն լավ է զգում: Այդ մասին հայտնում է Tengrinews.kz պորտալը՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբային: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ պետության նախկին ղեկավարի հիվանդությունը ասիմպտոմատիկ է ընթանում: Ուկիբայը նշել է, որ Նազարբաևի ջերմությունը կայուն է, և COVID-19 կորոնավիրուսային վարակի համար բնորոշ ախտանիշեր չեն գրանցվել:
«Ղազախստանի առաջին նախագահը բժիշկների հսկողության տակ է գտնվում: Եվ նրանց տվյալներով՝ անհանգստանալու պատճառ չկա», - ասել է Ուկիբայը:
Հինգշաբթի՝ հունիսի 18-ին, հայտնի էր դարձել, որ COVID-19-ի դեմ Նազարբաևի վերջին թեսթի արդյունքը դրական է եղել: