ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը որոշել է այլևս COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նպատակով չշարունակել մալարիայի բուժման համար նախատեսված հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումը։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Փաստաթղթի համաձայն, այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումները դադարեցվել են` նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մեծահասակների բուժման մեջ դրա անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար:
Գերատեսչության տվյալներով ՝ հիդրօքսիքլորոքինը վնասակար չէ օրգանիզմի համար, բայց միևնույն ժամանակ «քիչ հավանական է, որ օգուտ է տալիս COVID-19- ով հոսպիտալացված հիվանդներին»:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: