f

Անկախ

Մինասյանն իր վերջին տեսանյութում խոստովանեց, որ ինքը տասը տարի առաջ տրվել է շանտաժի ու վճարել է Փաշինյանին


Մինասյանն իր վերջին տեսանյութում խոստովանեց, որ ինքը տասը տարի առաջ տրվել է շանտաժի ու վճարել է Փաշինյանին՝ ՀԺ-ում իր ընտանիքի՝ կնոջ, երեխայի մասին այդ տգեղ նյութերը բացառելու համար։ Կողմ դնելով այն հարցը, թե որքանով է նա ճիշտ կամ սխալ արել փաստացի համաֆինանսավորելով այդ չարիքը, ուզում եմ ևս մեկ անգամ մի պահ պատկերացնենք, թե ով է իրականում էն մարդը, ով այսօր ինչ-որ բաներ է ճվճվում մեդիայի մասին, ամեն կերպ սահմանափակում ԶԼՄ-ների աշխատանքը ու մեղմ ասած կասկածի տակ դնում դրանց գրեթե բոլորի անաչառությունը։ Մեդիա ոլորտում աշխատող ցանկացած մարդ գիտի, որ հատկապես տպագիր մամուլը անհնար է «պահել» առանց բավականին լուրջ ֆինանսավորման։ Նիկոլը այսօր անուն է կպցնում լրատվականներին, սպառնում դրանց ֆինանսավորման աղբյուրները բացահայտելով, քանի որ ինքն էլ լավ գիտի, որ ֆինանսավորում պետք է լինի։ Իսկ որտեղի՞ց էր ֆինանսավորվում ՀԺ-ն։ Կամ մի որևէ օլիգարխ պիտի փող տար (դե Նիկոլը փող չի ունեցել չէ՞), կամ էլ պիտի փող տային նրանք, ովքեր չէին ուզում տալ։ Չեմ բացառում, որ Հայակական ժամանակը եղել է դրա սիմբիոզը. եղել են և մարդիկ, որոնք հետաքրքրված էին այդ կեղտոտ նյութերի տարածման մեջ և միևնույն ժամանակ Նիկոլը իր մեծ ախորժակով «ստիպել է» ֆինանսավորել նաև շատ և շատ այլ մարդկանց։

Սյունիքի մարզում աշխատելիս՝ լինելով մարզպետի մամուլի քարտուղար, ես ևս բախվել եմ այս երևույթի հետ, երբ մարզային մի թերթ մեկ ֆոտոապարատ էր խնդրում, մեկ հատուկ համարի թողարկման, մեկ էլ վառելիքի գումար ու երբ արդեն ակնհայտ էր, որ փաստացի ռեկետի հետ գործ ունենք՝ հրաժարվեցինք վճարել ու արդյուքնում գրեթե ամեն օր այդ թերթը սկսեց ապատեղեկատվություն, մանիպուլյացիա ու պարզապես հիմարություն գրել մեր մասին։ Ասածս այն է, որ մարզային «Նիկոլ» ես տեսել եմ, էդքան վտանգավոր բան չէ։ Երևանյան Նիկոլն էլ հավանաբար թվում էր ոչ այդքան վտանգավոր, բայց արի ու տես, որ այս տեսակ ողորմելի մարդիկ գալիս ու դառնում են երկրի առաջին դեմք ու շարունակում են իրենց սուտը, համեմելով այն ակնհայտ կոռուպցիայով...

Երկար կյանք չունեք, տղերք, ստի, գողի և ձեր ծավալած այլ գործունեության օրերի քանակը արդեն շուտվանից ֆիքսվել և ամրապնդվել է հայ ժողովրդի ֆոլկլորում, այնպես որ հաշվարկն արդեն վաղուց սկսված է...

Վազգեն Սաղաթելյան ՖԲ Գրառում Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյան

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին