f

Անկախ

Անուշ Գրիգորյան. «Հավատանք ու լավատես լինենք, որ ամեն բան ոչ թե լավ, այլ շատ ավելի լավ է լինելու»


Կորոնավիրուսի    տարածման     հետևանքով     անորոշ ժամանակով հայտարարված կարանտինից անմասն չի մնացել նաև սպորտը: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկները չեն կարողանում լիարժեք մարզվել:
Բռնցքամարտի Հայաստանի  հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 51 կգ քաշային երիտասարդ մարզուհի Անուշ Գրիգորյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարզումների կազմակերպման,մարզավիճակի պահպանման, ոչմի պարագայում չընկճվելու և հավատով առաջ շարժվելու մասին: 


-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձավ հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:
-Համավարակի բռնկումն ու տարածումը  բոլորի կյանքում վատ անդրադարձ  ունեցավ: ժամանակը կարծես կանգնած լինի: Պետք է գա մի  պահ, որից հետո հարկավոր է արագ հասկանալ, թե ի՞նչ պետք է անել, որտեղի՞ց սկսել, ու՞ր  շարժվել: Որովհետև այս բոլոր սահմանափակումների մեջ, թեև մարդիկ ունեն կոնկրետ նպատակներ, բայց չգիտեն՝ ինչ ընթացք կստանան ձեռնարկված քայլերը: Այդպես է նաև սպորտում: Յուրաքանչյուր մարզիկ ունի իր նպատակը:  Այս տարի ամեն բան կարծես կանգ առավ:  Հուսանք, որ շուտով կյանքն իր բնականոն հունով կսկսի ընթանալ, մենք էլ կգնանք մեր բաղձալի երազանքների իրականացման հետևից:


-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: Թեև մարզիկների համար սահմանափակումներն այժմ  որոշակիորեն վերացվել են:
-Սահմանված խիստ կարանտինի ժամանակ մարզվում էի տնային պայմաններում, այնուհետև սկսեցի մարզվել բաց տարածությունում՝ ֆուտբոլի դաշտում:  Այնպես է ստացվել, որ մարզումներ գրեթե բաց չեմ թողել: Մարզվում եմ Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ  Մոնթե Մելքոնյանի անվան մարզադպրոցում: Մարզումներն անցկացրել և անցկացնում  ենք սահմանված կարգերին համապատասխան՝ պահպանելով  բոլոր կանոնները: Հիմնականում աշխատում ենք ֆիզիկական պատրաստականության վրա:  Ընդհանրապես բռնցքամարտիկին հարկավոր են սպարինգ զուգընկերներ, որպեսզի կարողանա  պարապմունքների ընթացքում աշխատել տեխնիկատակտիկական հնարքների կատարելագործման վրա: Եթե բռնցքամարտիկը սպարինգներ չանի, մեծ բացթողում է լինում, իսկ ֆիզիկական պատրաստականությունը չի կարող լրացնել այդ բացը: Այդ առումով մարզիկները կարող են հետ ընկնել, քանի որ   չեն կարողանում թիմային մարզումներ անցկացնել, զուգընկերջ հետ աշխատել, ինչը բացասական է անդրադառնում, քանի որ հնարավոր չի լինում ճիշտ հասկանալ ու գնահատել հնարավորությունները: Թեև ցանակնում եմ նշել, որ այդ առումով ես խնդիրներ չունեմ և բոլոր կանոնները պահպանելով՝ սպարինգ մենամարտեր անցկացնում եմ։


-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի: Սպորտի առումով ի՞նչ կասեք:
-Հույս ունեմ,  որ  որ ամեն բան առաջվանը կլինի և անգամ ավելի լավ: Բոլորն իրենց նպատակներին, երազանքներին կհասնեն՝ գնահատելով ամեն օրը, պահը, ժամն ու վայրկյանը, զուր ժամանակ չեն վատնի, ավելի կկենտրոնանան այն գործի վրա, որում ցանկանում են հաջողություններ գրանցել: Այս ամենը սովորեցրեց գնահատել այն, ինչ ունենք ու ավելացնել, քանի որ՝ երբեք չենք կարող ասել երբեք և չենք կարող գուշակել, թե վաղը մեզ ի՞նչ է սպասվելու:


-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:
-Օլիմպիական խաղերը հետաձգվեցին: Կային մարզիկներ, որոնց վերջին օլիմպիադան պետք է լիներ՝ տարիքի հետ կապված, մարզիկներ կային, լավ մարզավիճակում էին, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես տրամադրվել էին մրցաշարերին: Այս ամենը, բնական է, ցանկալի սցենար  չէր:   Սակայն չպետք է հուսահատվել: Յուրաքանչյուր մարզիկի համար ցանկացած մրցաշար շատ թանկ ու կարևոր է, օլիմպիադան էլ՝ երազանքի գագաթնակետն է:  Կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի, պետք է լինել լավատես: Ես դեռևս ժամանակ ունեմ և կհասցնեմ մասնակցել: Մնում է վնասվածքներ  և այլ խանգարող հանգամանքներ չլինեն: 


-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
-Հուսահատվել պետք չէ, եղածը փոխել չենք կարող:  Պետք է մեզնից կախված ամեն բան անենք, որ այս ամենը շուտ ավարտվի:  Աղոթենք, հավատանք ու լավատես լինենք, որ ամեն բան ոչ թե լավ, այլ շատ ավելի լավ է լինելու:
 

Անուշ Գրիգորյան բռնցքամարտ Սպորտ Խմբագրի ընտրանի հարցազրույց Եվրոպայի չեմպիոն

Այլ հոդվածներ հեղինակից

Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նրան հուղարկավորել են Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի. Նաիրա Զոհրաբյան
Էլ ի՞նչ լինի, որ պատկերացնենք աշխատանքի թափթփվածության աստիճանը, եթե նույնիսկ դիակներ են կորում. Արուսյակ Պողոսյան
«Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար
Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր հագեցած 120 մահճակալներով. Արսեն Թորոսյան
Կովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:
Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ
Նախագահը հանդիպել է գյուղատնտեսության, սննդի արտադրության, սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Վաղվա աղմկոտ դատավարությունները. Էլինար Վարդանյան
Նիկոլ Փաշինյանը նոր վարչության պետ է նշանակել
Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա
Հաջորդ նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից որպես անհարգելի դիտարկելը չեմ կիսում. Մակինյան
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը
Հիմնանորոգվում է Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը
ԲՀԿ-ն և ԼՀ-ն դիմել են Արարատ Միրզոյանին քննիչ հանձնաժողով ստեղծելու համար
Կանցկացվի շախմատի համահայկական առցանց մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի շախմատիստներ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը
Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա. Սերժ Սարգսյանի պաշտպան
Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին. Արսեն Բաբայան
Մշտական բնակության եկած մոտ 40 ընտանիքների մեքենաները մինչև հիմա ՊԵԿ-ում է, գույքն էլ մեջը. Զարեհ Սինանյան
ՆԻԿՈԼՆ Ու ԿՈՌՈՆԱՎԻՐՈւՍԸ
Փողոցում բաժանվող դիմակները ձեռք են բերվել վարչապետի ազգականների անվան հետ կապվող գործարանից. alternativ.am
Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ անընդհատ նիստերը հետաձգելը. դատավորը՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններին
Ավելին
Ավելին